Քերին ու Լավրովը հանդիպել են Լիմայում
INTERNATIONAL NEWSԼիմայում, Ասիա–Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում, հանդիպել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք թեմաներ, դրանց թվում՝ հակամարտություններն Ուկրաինայում, Սիրիայում, Եմենում և Լիբիայում, ինչպես նաև՝ երկկողմ հարաբերություններին առնչվող խնդիրներ։ «Դա զրույց էր հարցերի լայն շրջանակով»,– «ՌԻԱ նովոստիի» փոխանցմամբ ասել է Քերին` հավելելով, թե ուշադրության առարկա է դարձել հատկապես Հալեպը:
Լավրովն իր հերթին բանակցություններն անվանել է արդյունավետ։ Խոսելով Սիրիայում իրավիճակի մասին՝ նա նշել է, որ Ռուսաստանի զինուժն ու Սիրիայի բանակը հարվածներ են հասցնում Իդլիբ և Հոմս նահանգներում, որպեսզի կանխեն իրաքյան Մոսուլից ԴԱԻՇ–ի գրոհայինների տեղաշարժը Սիրիա։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



