Հաջորդ աշնանը Կատալոնիան անկախ կլինի
INTERNATIONAL NEWSԻսպանիայի «Հանրային կարծիքի ուսումնասիրման կենտրոնը» հարցում է անցկացրել կատալոնական բնակչության շրջանում, և նրանց 45,1%–ը կողմ է արտահայտվել Իսպանիայից անկախանալուն: Ընդ որում, անկախության կողմնակիցների թիվը, ի տարբերություն նախորդ տարի նույն ժամանակահատվածում անցկացված նմանատիպ հարցման, ավելացել է 5%–ով:
Կատալոնիայի իշխանությունները հայտարարել են, թե անպայման իրականություն կդարձնեն տեղական խորհրդարանի կողմից նախորդ ամիս ընդունված որոշումը և մինչև հաջորդ տարվա սեպտեմբեր անկախության հանրաքվե կանցկացնեն: Հիշեցնենք, որ Իսպանիայի իշխանությունները դեմ են այս որոշմանը և խորհրդարանի որոշումն անօրինական են համարում. փոխանցում է «ՌԻԱ նովոստին»:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



