Խոշոր քարաթափում. Երեւան-Գորիս ճանապարհը երկկողմանի փակ է
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 20-ին, ժամը 06.25-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Գորիս ավտոճանապարհի 249-րդ կմ-ին մեկ կմ շառավղով քարաթափում է տեղի ունեցել, ճանապարհը երկկողմանի փակ է:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Պարզվել է, որ տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհահատվածը՝ 15 մ լայնությամբ եւ 35 մ երկարությամբ (միջին բարձրությունը մոտ 1,5 մ) երկկողմանի փակ է։
«Գորիսի ՃՇՇ» ՓԲԸ աշխատակիցների կողմից իրականացվում են ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ։
Ժամը 09.00-ի դրությամբ ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



