Ինդոնեզիայում ձերբկալել են ԻՊ-ի 5 ենթադրյալ ահաբեկիչ կողմնակիցների
INTERNATIONAL NEWSԻնդոնեզիայի ոստիկանության հատուկ ջոկատը երկրի մայրաքաղաքի արեւելյան արվարձանում ձերբակալել է «Իսլամական պետության» խմբավորման 5 ենթադրյալ ահաբեկիչ կողմնակիցների, հաղորդում է Jakarta Globe-ը։
«Մենք նրանց ձերբակալել ենք ինդոնեզացի գրոհայիններին Սիրիա ուղարկելուն առնչություն ունենալու համար, որպեսզի նրանք այնտեղ միանան ԻՊ-ին»,-պարբերականին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։
Պաշտոնական տվյալներով, ընդհանուր առմամբ, Ինդոնեզիայից Սիրիա է ուղեւորվել մոտ 500 մարդ, որոնք այնտեղ միացել են ԻՊ-ի պայքարին։ Նրանցից մոտ 40-ը վերադարձել են Ինդոնեզիա, որոնցից 20-ը ունեն մարտական գործողությունների փորձ, հաղորդում է Jakarta Globe-ը։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



