Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և ընկել Մարմարիկ գետը
SOCIETYՍեպտեմբերի 13-ին, ժամը 02.08-ին տեղեկություն է ստացվել, որ Հրազդան-Մեղրաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 14-րդ կմ-ում բախվել են «Դայվու» մակնիշի (վարորդ Հ. Հ.) 34 CN 926 և «Մերսեդես» մակնիշի (վարորդ Գ. Հ.) 34 FT 392 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել Մարմարիկ գետը:
«Դայվու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը' 1962 թ. ծնված Հ. Հ.-ը, հոսպիտալացվել է Հրազդան քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակները գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



