Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


14 մթերք, որոնք երբեք չի կարելի գնել սուպերմարկետում

LIFE

Սուպերմարկետ, մտածված արշավ, վառ փաթեթավորում, և մեզ արդեն հավատացրին, որ մենք այս կամ այն մթերքի կարիքն ունենք, քանի որ դրա հետ մեր կյանքն ավելի պարզ և անամպ կդառնա։ Fithacker.ru կայքը գրում է, որ «հարմարավետ» և «օգտագործման պատրաստ» մթերքների մեծ մասը ոչ միայն մատչելի չեն, այլև անառողջ են։ Եթե միջոցներ եք որոնում սննդի վրա ծախսվող գումարները կրճատելու, միևնույն ժամանակ առողջ սնունդ օգտագործելու համար, ապա խելացի որոշում կլինի հրաժարվել ցանկում նշվող մթերքից։

Արոմատիզատորներով մթերք

Այո, մենք գիտենք, որ մուգ հատապտուղները շատ համեղ են և օգտակար, բայց պետք է ընտրել իսկական հատապտուղներ և ոչ թե՝ դրանց նմանակումը։ Դեպքերի մեծամասնությունում վաճառվող փաթիլներում, բլիթներում, բատոններում և սոուսներում ընդհանրապես հապտուղներ չեն պարունակվում։ Ավելի լավ է բնական հատապտուղներ գնել և դրանք ներառել ճաշացանկում՝ որպես բնական վիտամինների և հակաօքսիդանտների հարուստ աղբյուր։

Սառը թեյ շշերում

Կարծում եք, որ թեյն առողջության համար օգտակար և ցածր կալորիականություն ունեցող ըմպելի՞ք է։ Դուք ճիշտ եք այն դեպքում, երբ այն ինքներդ եք պատրաստում։ Իսկ շշում վաճառվող սառը թեյը լի է շաքարով և քաղցրացնող այլ միջոցներով։

Գլյուտեն չպարունակող մթերք

Եթե գլյուտենը մարսելու կամ դրա հետ կապված խնդիրներ չունենք, ապա այսպիսի մթերքը ձեզ համար չէ։ Դրանց մեծամասնությունում առավել շատ կալորիաներ, ճարպեր, ածխաջրեր և արհեստական հավելումներ են պարունակվում, քան սովորական մթերքում։ Բացի այդ՝ դրանք անհամեմատ թանկ են։

Ամբողջական ցորենի հացը

Երբ գործը հասնում է հացի ընտրությանը, ուշադիր կարդացեք պիտակները։ Այսպես կոչված՝ ամբողջական ցորենի հացի մեծ մասը սովորական սպիտակ հաց է։ Համոզվեք, որ հացի հիմնական բաղադրիչը ամբողջական ցորենն է։

Մթերք, որի բաղադրության մեջ փայտ է մտնում

Չոր նախաճաշեր և «մանրաթելերով» հարուստ բատոններ գնելիս, շատ հնարավոր է, ստանում եք ոչ այն, ինչ պատկերացնում եք։ Ստուգեք՝ արդյոք բաղադրիչների ցանկում մատնանշվա՞ծ է «ցելյուլոզա» բառը։ Այս բառը «մանրացված փայտի» հոմանիշն է։

Յուղազերծված գետնանուշի յուղ

Սովորական գետնանուշի յուղը մեզ ապահովում է օգտակար ճարպերով, ինչպես նաև սպիտակուցներով։ Յուղազերծվածի դեպքում այս օգտակար ճարպերին փոխարինում է շաքարը։ Այդ պատճառով գերադասելի է գնել սովորական յուղ։

Կիսաֆաբրիկատներ

Փաթեթավորման վրա եղած լուսանկարը կարող է գայթակղիչ տեսք ունենալ, բայց պատրաստի և սառեցված մթերքի մեծ մասը պարունակում է նատրիում, ոչ օգտակար ճարպեր, շաքար, ալյուր և կոնսերվանտներ։

Բուսական յուղ

Սրանք հիմնականում հարուստ են ոչ օգտակար ճարպերով, իսկ երբեմն էլ կարող են պատրաստված լինել գենետիկորեն մոդիֆիկացված բույսերից։ Եթե ընտրում եք ամենօրյա օգտագործման յուղ, ապա գերադասելի է գնել որակյալ ձիթապտղի, կտավատի կամ կոկոսի յուղ։

Թխվածքներ

Սովորաբար խոհարարներն օգտագործում են մեծ քանակով շաքար և ալյուր, երբեմն նաև գենետիկորեն մոդիֆիկացված սոյա և եգիպտացորեն։ Եթե ցանկանում եք թխվածք օգտագործել, ինքներդ պատրաստեք կամ գոնե առավելագույնս ուշադրություն դարձրեք պիտակում նշված բաղադրիչներին։

Հավելումներ՝ աղցանների համար

Սրանք կարող են պարունակել շաքար, արհեստական համային հավելումներ, ինչպես նաև կոնսերվանտներ։ Սրանց ավելացումն աղցանին կարող է մի վայրկյանում օգտակարը դարձնել ոչ օգտակար։ Ավելի լավ է՝ ամեն ինչ ինքներդ անեք։

Բրնձի խառնուրդներ

Ինչո՞ւ եք ցանկանում ավելորդ գումար ծախսել։ Պարզապես բրնձին ինքներդ համեմունքներ և կանաչի ավելացրեք։

Շոկոլադե կամ պրոտեինով բատոններ

Այո, սրանք վաճառվում են՝ որպես «առողջ» սնունդ, սակայն իրականում դրանք ոչնչով լավը չեն սովարական քաղցր բատոններից։ Ավելի լավ է բնական միրգ կերեք կամ ընդեղեն, քան ճարպերով ու շաքարով հարուստ այս բարձր կալորիականությամբ բատոնները։

Պատրաստի ճաշ

Ցանկանո՞ւմ եք ճաշել աշխատավայրում։ Ավելի լավ է ինքներդ ինչ-որ բան պատրաստեք։ Դա ավելի համեղ և առողջարար կլինի։

Շշալցված ջուր։

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan