Եգիպտոսի գլխավոր դատախազությունը հայտնել է նախագահի դեմ երկու մահափորձ կանխելու մասին
INTERNATIONAL NEWSԵգիպտոսի գլխավոր դատախազությունը կանխել է երկրի նախագահ Աբդուլ Ֆաթահ Հալիլ Աս-Սիսիի դեմ երկու մահափորձ, հայտնել է գլխավոր դատախազ Նաբիլ Սադեկը, փոխանցում է Elwatannews–ը։
Սադեկի խոսքով Աս- Սիսիի սպանությունը ծրագրել էին երկու ահաբեկչական խմբեր, որոնցից մեկի բազան Սաուդյան Արաբիայում է։
Նախագահի դեմ մահափորձը պետք է իրականացվեր Մեքքա նրա այցի ժամանակ։
Սադեկը ճշգրտել է, որ չարագործները պատրաստվում էին ինքնաշեն պայթուցիկ սարքեր տեղադրել այն հյուրանոցում, որտեղ կարող էր իջեւանել Աս-Սիսին։
Մեկ այլ տեղեկությունով, նախագահին ծրագրում էր սպանել մի մահապարտ կին; Այդ գործերի շրջանակում ձերբակալվել են տասնյակ մարդիկ, ոմանք իբրեւ արդեն խոստովանական ցուցմունք են տվել։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



