Աշխարհի 10 ամենասարսափելի թանգարանները. նյարդերից թույլ մարդկանց խորհուրդ չի տրվում դիտել (16+)
LIFE1. Լոս Անջելես, Մահվան թանգարան

Թանգարանում գտնվող արվեստի գործերի հսկայական հավաքածուի հեղինակը սերիական մարդասպաններ են: Պատերին կարելի է տեսնել հանցագործությունների ցնցող լուսանկարներ, նաև զոհերի և սարսափելի ավտովթարների լուսանկարներ:
2. Կենտուկի նահանգ, Որովայնահատների թանգարան

Այդ մանեկեններին ուշադիր նայելով՝ կարելի է վախենալ: Տիկնիկներն անեկդոտներ են պատմում, աչքերը թարթում և ամեն ինչի մասին ունեն սեփական կարծիքը:
3. Մեքսիկա, Մումիաների թանգարան

Այստեղ ցուցադրվում են տղամարդկանց, կանանց և երեխաների 11 մումիա դարձած մարմիններ: Այդ մարմինները թաղվել են 1833-ին՝ խոլերայի համաճարակի ժամանակ:
4. Փարիզ, Դյուպյուիտրենի թանգարան

Թանգարանը բացվել է 1835-ին: Այստեղ են հավաքված ավելի քան 6 հազար ցուցանմուշ՝ բնածին արատով չծնված նորածիններ, կմախքներ, մարդու մարմնամասեր:
5. ԱՄՆ Տեխաս նահանգ, Ջոզեֆի հոգեբուժական թանգարան

Այստեղ կարելի է ծանոթանալ հիվանդների բուժման տանջալից մեթոդների հետ:
6. Ֆիլադելֆիա, «Մայրական» թանգարան

1858-ին բացված այս վայրում պահպանվում են բժշկական պաթոլոգիաների և շեղումների օրինակներ:
7. Իտալիա, Լոմբրոզոյի քրեական մարդաբանության թանգարան

Թանգարանը հիմնվել է1898-ին և ունի 400 ցուցանմուշ: Այստեղ են գտնվում քաղաքացիական անձանց, զինվորների, հանցագործների և այլոց կմախքներ:
8. Իտալիա, Սան Ջիմինյանո, Միջնադարյան կտտանքների թանգարան

Այստեղ կարելի է տեսնել ավելի քան 100 գործիք, որոնցով միջնադարում կտտանքների են ենթարկել մարդկանց:
9. Ճապոնիա, Մակաբուծության թանգարան

1953-ին բացված այս թանգարանում առկա են զզվելի մակաբույծների 45 հազար օրինակներ:
10. Իտալիա, Պալերմո, Կապուցինների թանգարան

Այստեղ ավելի քան 8 հազար մարդու մումիա դարձած մարմին է գտնվում: Այդ մարդիկ մահացել են XVII-XVIII դարերում:



