Չինաստանում նախկին պաշտոնյային ցմահ ազատազրկել են 10 մլն դոլարի չափով կաշառք ստանալու համար
INTERNATIONAL NEWSՉինաստանի Շենսի նահանգի հողային ու բնական ռեսուրսների վարչության նախկին ղեկավար Վան Դենցզին ցմահ ազատազրկվել է 9․67 մլն դոլարի չափով կաշառքի համար, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Նախկին պաշտոնյայի դատավճիռը կայացրել է Լանֆան քաղաքի դատարանը՝ որոշելով, որ Վան Դենցզին չարաշահել է իր ծառայողական դիրքը եւ 2003-2013 թթ․ ժամանակահատվածում կաշառք ստացել։
Նրան նաեւ ցմահ զրկել են քաղաքական իրավունքներից, իսկ նրա անձնական ունեցվածքը բռնագանձվել է։
Վան Դենցզին սեպտեմբերին հեռացրել են Չինաստանի Կոմկուսից՝ կուսակցական կանոնների խախտման համար։
Չինաստանում Սի Ցզինպինի պոշտանավարման ընթացքում կոռուպցիայի դեմ լայնածավալ պայքար է սկսվել։ 2012-ից սկսած հազարավոր չինովնիկներ են պատժվել կուսակցական կանոնների խախտման ու կոռուպցիայի համար։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



