Պուտինն ու Օբաման կարճ զրուցել են Պերուում ԱԽՏՀ գագաթնաժողովին
INTERNATIONAL NEWSՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ու ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման կարճ զրուցել են Ասիական խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի ժամանակ, որը Պերուում է անցնում։ Այս մասին լրագրողներին ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Աշխատանքային նիստի սկզբում ողջունեցին իրար ու շատ կարճ զրուցեցին»,- ասել է Պեսկովը լրագրողներին։
Լիմայում անցնող գագաթնաժողովը միջազգային վերջին խոշոր միջոցառումն է, որին Օբաման մասնակցում է որպես ԱՄՆ նախագահ։ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնավարումը կսկսի 2017-ի հունվարի 20-ից։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



