Սիրիայի արտգործնախարարը մերժել է Հալեպում ինքնակառավարման գաղափարը
INTERNATIONAL NEWSՍիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը հայտարարել է, որ Դամասկոսը լիովին մերժում է Հալեպի՝ բանակի կողմից պաշարված արևելյան շրջաններում ինքնակառավարման գաղափարը՝ հայտնում է RIA Novosti-ն։ Այս մասին արտգործնախարարն ասել է ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի հետ բանակցությունների արդյունքներով մամլո ասուլիս ժամանակ։
«Բանակցություններին Ստաֆան դե Միստուրան առաջարկել է ինքնավարություն ստեղծել Հալեպի արևելքում, որը կգտնվի ընդդիմադիր ուժերի իշխանության տակ։ Նման գաղափարը լիովին մերժվում է։ Դա կլինի մեր ազգային ինքնիշխանության խախտում և ահաբեկչության խրախուսում»,-ասել է նա։
Մուալեմը նաև հավելել է, որ միջազգային արենայում դրական տեղաշարժեր է տեսնում սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



