Վախճանվել է Հունաստանի նախկին նախագահ Կոնստանտին Ստեֆանոպուլոսը
INTERNATIONAL NEWSՆոյեմբերի 20-ին 90 տարեկան հասակում Աթենքի հիվանդանոցում վախճանվել Է Հունաստանի նախկին նախագահ Կոնստանտին Ստեֆանոպուլոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Wahsington Post թերթը: Մահվան պատճառը նշում են թոքաբորբի բարդությունը:
Ստեֆանոպուլոսը Հունաստանը ղեկավարել Է 1985-ից մինչեւ 2005 թվականը, իսկ մինչ այդ տարբեր պաշտոններ Է զբաղեցրել կառավարությունում. եղել Է վարչապետ, առեւտրի նախարար, ներքին գործերի նախարար, աշխատանքի եւ հասարակական ապահովագրության նախարար, ինչպես նաեւ անպորտֆել նախարար: Իշխանության վերջին տարիներին նա մեծ ժողովրդականություն Էր վայելում ինչպես Հունաստանում, այնպես Էլ արտասահմանում, եւ մինչեւ այժմ համարվում Է երկրի ամենասիրելի ու հարգելի նախագահը:
Լուսանկարը` AP
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



