Բռնցքամարտիկ Նարեկ Հովհաննիսյանը դուրս եկավ աշխարհի առաջնության հաջորդ փուլ
SPORTՍանկտ-Պետերբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարզիկներից ռինգ դուրս եկած 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը տոնեց իր 2-րդ հաղթանակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հովհաննիսյանը 3:0 հաշվով առավելության հասավ ավստրիացի Սիբուրն Բալեյի նկատմամբ և դուրս եկավ 1/8 փուլ:
Հիշեցնենք, որ աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը շարունակում են նաև 49 կգ քաշային Արսեն Աբգարյանը, 52 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Աբգարյանն ու Սարգսյանը վաղը կպայքարեն քառորդ եզրափակիչ մտնելու համար, իսկ Նարեկ Հովհաննիսյանն ու Գուրգեն Հովհաննիսյանը 1/8 փուլի մենամարտերը կանցկացնեն նոյեմբերի 22-ին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



