Ջեյմս Ուորլիքը վայր կդնի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի լիազորությունները
INTERNATIONAL NEWSԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը 2016 թվականի դեկտեմբերի 31-ին վայր կդնի իր լիազորությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ուորլիքը գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:
«Դեկտեմբերի 31-ին ես վայր կդնեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի լիազորությունները: Ինձ համար մեծ պատիվ էր ավելի քան 30 տարի ծառայել ԱՄՆ պետդեպարտամենտում»,- նշել է նա:
Ուորլիքը հայտնել է, որ 2017 թվականի հունվարից Վաշինգտոնում աշխատելու է Egorov Puginsky Afanasiev & Partners ընկերությունում` որպես ԱՄՆ և միջազգային հաճախորդների հետ աշխատանքի, ռազմավարական հաճախորդների հետ հարաբերությունների զարգացման, օրենսդրության և հանրային քաղաքականության պատասխանատու:
Նա զբաղեցնում էր Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը 2013 թվականից:
1
The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ Foundation
2
IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign
3
Grant Akopian has been elected to the AmCham Board
4
EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee
5
Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue”



