Ինչպես Ռուբեն Մուրադյանը հայտնվեց «Հին արքաներ» հեռուստաֆիլմում
LIFEԱլ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար Ռուբեն Մուրադյանին առաջին գլխավոր դերը վստահել են տասնվեց տարեկանում: Ռուբենը երբեք չի երազել բալետային պարող դառնալու մասին. բացի բալետում պարելուց` նա նկարահանվում է սերիալներում, ֆիլմերում: Վերջին դերը, որ Ռուբենը կերտել էր, «Հին արքաներ» նախագծում Մուշեղի կերպարն էր: BlogNews.am-ն անկեղծ զրույց է ունեցել Ռուբենի հետ, որի ընթացքում խոսել է բալետի, ընտանիքի, ֆիլմերում և սերիալներում նկարահանվելու մասին:
- Ռուբեն, հեռուստադիտողը հնարավորություն ունի ձեզ տեսնելու «Հին արքաներ» նախագծում: Ո՞ւմ առաջարկով սկսեցիք նկարահանվել հեռուստաֆիլմում:
- Նախագծում շատ պատահական եմ հայտնվել: Թատրոնի իմ գրաֆիկը շատ է խանգարում մասնակցել այս նախագծերին, քանի որ հիմնականում թատրոնում եմ լինում: Սա է հիմնական պատճառը, որ չեմ մասնակցում այլ նախագծերի: «Հին արքաներ»-ում նկարահանվելու համար ինձ հրավիրեցին Ռուբեն Մխիթարյանը և Դավիթ Բաբախանյանը, ովքեր ցանկացան ինձ տեսնել Մուշեղի կերպարում: Ինձ շատ գայթակղեցին այդ դարաշրջանը, սցենարը, դերասանական կազմը. շատ հաճելի էր աշխատել իմ կոլեգաների հետ:
- Իսկ կերպա՞րը:
- Մուշեղի կերպարում եմ, ով սպարապետի ապօրինի որդին է: Արդար տղա է և ամեն ինչում արդարություն է փնտրում: Հեռուստաֆիլմում մի լավ կերպար էլ կա՝ Սիմոսը, ում Ներսեսն է մարմնավորում: Մուշեղը և Սիմոսը մանկության ընկերներ են, հաճախ են իրար օգնության հասնում: Ընթացքում շատ հետաքրքիր զարգացումներ են լինում:
- Դերասանները, խոսելով բարդությունների մասին, հիմնականում նշում էին հագուստների անհարմարությունը: Ձեզ համար է՞լ էր դա բարդություն:
- Անկեղծ ասած՝ իմ դեպքում դա ավելի ակտուալ է, որովհետև բալետում և թատրոնում կա այդ խնդիրը: Իհարկե, բարդ էր կրել այդ հագուստները, բայց շուտ ընտելացանք: Մեզ՝ երիտասարդներիս համար, գոնե տանելի էին, բայց մեծահասակ դերասանների համար ավելի բարդ էր: Ամեն դեպքում կարծում եմ՝ լավ գաղափարի համար պետք է միանշանակ դժվարություններ էլ հաղթահարել, որը, կարծես, ստացվեց մեզ մոտ: Խոսքը ևս բարդ էր և սկզբնական շրջանում մի քիչ անսովոր: Հետո այնքան էինք ընտելացել, որ անգամ տանը կարող էի ասել՝ մի գավաթ ջուր տվեք: Ես հույս ունեմ, որ «Հին արքաներ»-ը երիտասարդների մոտ ինչ-որ բան կփոխի:
- Բարդություններից եք խոսում, իսկ ինքներդ շուտ հանձնվողներից ե՞ք:
- Ոչ, եթե մի նպատակ դնում եմ իմ առաջ, հասնում եմ: Վերջին շրջանում մի քիչ ծույլ եմ դարձել, չգիտեմ՝ ինչի հետ է կապված: Գուցե նրանից, որ թատրոնում մի քիչ ազատ ժամանակ ենք ունենում: Հիմա նպատակ ունեմ վերականգնվելու, քանի որ չգիտեմ՝ իմ բուժումները ինչ արդյունք կտան: Պետք է ասեմ, որ այս ընթացքում մի քանի նախագծերում էլ նկարահանվեցի, որոնք ինձ հետաքրքրեցին: Գեղարվեստական ֆիլմ էլ կար, որի ռեժիսորը Ռոման Մուշեղյանն էր:
Շարունակությունը՝ այստեղ