Սարկոզին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին
INTERNATIONAL NEWSՖրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին: AFP-ի փոխանցմամբ՝ այս մասին երկրի նախկին ղեկավարը հայտնել է փրայմերիզի առաջին փուլում պարտությունից հետո, որի ընթացքում որոշվում էր Հանրապետականների կուսակցությունից առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուն:
Ըստ DW-ի՝ Սարկոզին երրորդ տեղում է հայտնվել եւ ընդունել պարտությունը: «Ինձ չհաջողվեց համոզել ընտրողների մեծամասնությանը»,- ասել է նա:
Նիկոլա Սարկոզին շնորհավորել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնին եւ ԱԳ նախկին նախարար Ալեն Ժյուպեին՝ երկրորդ փուլ անցնելու կապակցությամբ: Նա նաեւ հայտարարել է, որ նոյեմբերի 27-ին նախանշված փրայմերիզի երկրորդ փուլում քվեարկելու է Ֆիյոնի օգտին:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Mher Ananyan joins Unibank's Management Board



