Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


«Ժամանակ». «Հանրապետությունը», «Քաղաքացիական պայմանագիրը» եւ «Ժառանգությունը» միավորվում են

POLITICS

«Ժամանակ» թերթը գրում է. «2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ընդդիմադիր քաղաքական դաշտը դաշինքներ  կազմելու ակտիվ քննարկումների մեջ է։

Եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախորդ վարչությունը կտրականապես դեմ էր դաշինքներով ընտրություններին մասնակցելուն, Գյումրիի եւ Վանաձորի ՏԻՄ ընտրություններից հետո վերանայել է իր մոտեցումը, եւ այս օրերին կուսակցության վարչության նոր նախագահ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը ակտիվ հանդիպումներ է ունենում։ Կուսակցությունը, սակայն, դեմ է կարճաժամկետ դաշինքներին, կարեւոր է համարում հետագայում մեկ ընդդիմություն դառնալու գաղափարը։

Քննարկվում է դաշինքների մի քանի սցենար,  ամենահավանական տարբերակը «Քաղաքացիական պայմանագիր»-«Հանրապետություն» դաշինքի սցենարն է։

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զ. Սարգսյանը, ով նաեւ ներկա էր ՔՊ-ի արտահերթ համաժողովին, բազմիցս հայտարարել է, որ առաջիկա ընտրություններին պատրաստվում է մասնակցել դաշինքով եւ  կգործակցի այն ուժերի հետ, որոնք դեմ են Եվրասիական տնտեսական միությանը։  Հիշեցնենք, որ Նիկոլ  Փաշինյանը թեպետ հիմա ԵՏՄ-ից դուրս գալը սխալ է համարում, այդուհանդերձ՝ խորհրդարանում դեմ է քվեարկել այդ նախագծին։

Այս ուժերին հնարավոր է միանա նաեւ Եվրաասոցացման ջատագով «Ժառանգություն»-ը, որը նախօրեին քաղխորհրդի ընդլայնված նիստ է անցկացրել եւ հայտարարել ընդդիմադիր դաշտի միավորման անհրաժեշտության մասին, թեպետ «Ժառանգության» մասով միանշանակ չէ «Քաղաքացիական պայմանագրի» ցանկությունը։

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում հաստատեց այն տեղեկությունը, որ այժմ բանակցություններ են տանում ընտրություններին դաշինքով մասնակցելու համար, սակայն գործընթացին չվնասելու համար  անուններ չի հրապարակի։ Մեր դիտարկմանը՝ տեղեկություն կա, որ կոնկրետ «Քաղպայմանագրի» եւ «Հանրապետություն» կուսակցությունների հետ եք բանակցություններ վարում, եւ դեռեւս կան որոշակի անհամաձայնություններ, Արմեն Մարտիրոսյանն արձագանքեց. «Ո՛չ կհաստատեմ, ո՛չ կհերքեմ։ Այս փուլում անուններ չեմ կարող տալ»:

Մարտիրոսյանը հավելեց, որ քննարկել են նաեւ այն հարցը, թե որ ուժերի հետ ոչ մի դեպքում չեն գործակցի. «Նմանատիպ ուժերի մասին խոսել ենք խորհրդի նիստի ժամանակ՝ թույլ տվեք անուններ չտամ։ Քանի որ հիմա գործընթաց է  ընթանում, ճիշտ չեմ համարում անուններ նշելը»։

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ  վերջնական հայտարարի գալու համար կարեւոր է նաեւ կուսակցությունների արտաքին քաղաքական կողմնորոշումը՝ Հայաստանի ինքնիշխանության հարցը. «Մենք կողմնակից ենք, որ Հայաստանը բոլորի հետ նորմալ հարաբերություններ ունենա եւ որեւէ պետությունից, այս դեպքում՝ Ռուսաստանից, վասալային կախվածություն չունենա այն աստիճան, որ վարչապետի պաշտոնին «նամեստնիկ» ուղարկեն։

Հավանաբար «Հանրապետություն»-«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միավորման մասով որոշումը հանրությանը հայտնի կդառնա մոտ օրերս»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank