Կիպրոսի հարցով բանակցությունները փակուղի են մտել
INTERNATIONAL NEWSԿիպրոսի միավորման շուրջ բանակցությունները փակուղի են մտել: Քննարկումների հերթական փուլն անցկացվում էր Շվեյցարիայում: Այս մասին հաղորդում է DW-ն:
Կիպրոսի ներկայացուցիչ Նիկոս Խրիստոդուլիդիսի խոսքով, ՄԱԿ-ի աջակցությամբ անցկացվող բանակցությունները՝ ուղղված հույն եւ թուրք կիպրացիների միջեւ վերահսկողության գոտիների բաժանմանը, որեւէ որոշակի արդյունքի չեն հանգեցրել: «Դա ոչ ոքի ձեռնտու չէ: Մենք դժգոհ ենք արդյունքներից»,- հավելել է Խրիստոդուլիդիսը:
ՄԱԿ-ի հայտարարության համաձայն՝ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը, ինչպես նաեւ թուրք կիպրացիների առաջնորդ Մուսթաֆա Ակընչին, «չնայած բոլոր ջանքերին», չկարողացան հաղթահարել տարածքային հարցի շուրջ տարաձայնությունները: Հետագա բանակցությունների ճակատագիրն անհայտ է:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



