Դավիթ Բաբայան. Ապրիլյան պատերազմը հասկացրեց, որ ուժային տարբերակով հարցը կարգավորել հնարավոր չէ
INTERVIEWԳրեթե ամեն օր Ադրբեջանի կողմից խախտվում է հրադադարի ռեժիմը: Սահմանին տիրող վիճակի վերաբերյալ Past.am-ը զրուցեց ԼՂՀ նախագահի խոսնակ, քաղաքագետ Դավիթ Բաբայանի հետ:
«Ադրբեջանական կողմի նման պահվածքը որևէ ձևով արտառոց չի կարելի գնահատել: Դա արդեն դարձել է մեր առօրյան: Նրանք ամեն օր էլ խախտում են հրադադարի ռեժիմը, դա իրենց էությունն է: Տեսանք, որ ապրիլ ամսին իրենք պատերազմ էին հայտարարել ու հարձակվել: Այս իրադարձությունները ցույց են տալիս, թե ինչպիսի պետություն է Ադրբեջանը. այն ֆաշիստական, ագրեսիվ, հայատյաց երկիր է: Նման պետությունը հենց այդպիսի պահվածքով է աչքի ընկնում»,–ասաց Դավիթ Բաբայանը:
Նման պահվածքը, ըստ Դավիթ Բաբայանի, ուղիղ համեմատական է Ադրբեջանում տիրող լուրջ խնդիրներին. «Ադրբեջանում տիրող որոշ պայմաններ` սոցիալ–տնտեսական վիճակը, քաղաքական խնդիրները, բերում են նրան, որ ադրբեջանական իշխանությունն է՛լ ավելի ագրեսիվ պահվածք դրսևորի սահմանագծին»:
Որպես պատճառ ԼՂՀ նախագահի խոսնակը նշեց նաև ապրիլյան պատերազմում ադրբեջանական կողմի պարտությունը. «Ապրիլյան պատերազմի պարտությունը հասկացրեց, որ ուժային տարբերակով հարցը կարգավորել հնարավոր չէ: Սա ևս ինչ–որ չափով ունեցավ իր ազդեցությունը, որ Ադրբեջանը դրսևորի հանցավոր պահվածք` օգտագործի դիպուկահարներ, խախտի հրադադարի ռեժիմը»:
Սոսե Չանդոյան
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



