Yerevan, 27.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Աշխարհը շուռ տալու ծրագիրը կա, սակայն դրան ուշադրություն դարձնող չկա

ECONOMICS
Վարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 3–ին խորհրդակցություն էր հրավիրել՝ տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ նա ասել էր, որ իրեն այնպիսի ծրագիր է պետք, որ կարողանա աշխարհը շուռ տալ:
 
Նշենք, որ հայ գիտնականների կողմից աշխարհը շուռ տալու տարբեր նախագծեր կան մշակած: Դրանցից մեկն էլ մշակվել է տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանի թիմի կողմից, բայց արդեն երկար տարիներ նա չի կարողանում մեր իշխանություններին համոզել, որ ինչպես վարչապետն էր ասում՝ թուղթ ու գրիչով գիտնականին լսեն ու լսածից հետևություններ անեն: Մշակված ծրագիրը կոչվում է «Հելիոֆիկացիայի ծրագիր», որի մասին գիտեն նույնիսկ շվեդները, իսկ մեր իշխանությունները դեռևս շարունակում են հապաղել:
 
«Եթե աշխատանք է կատարվել, ապա այն պետք է ուշադրության արժանանա: «Հելիոֆիկացիայի ծրագիրն» իսկապես այն ծրագիրն է, որ կկարողանա աշխարհը շուռ տալ: Մեր հաշվարկներով շուկան, որտեղ հնարավոր է աշխատել, կա, և ծրագիրը կյանքի կոչելով հնարավորություն կլինի 8 տրիլիոն ԱՄՆ դոլար եկամուտ ստանալ: Դա մեր բյուջեի պարտքից մոտ 10 հազար անգամ մեծ գումար է, բայց նստել կաբինետներում և սպասել, թե ով ինչ ծրագիր կներկայացնի, չի լինի»,– ասում է Վ. Համազասպյանը:
 
Նրա կարծիքով` եթե կառավարությունն իսկապես աշխարհը շուռ տալու ծրագրեր է ուզում, ապա կարող է մրցույթ հայտարարել և լավագույն ծրագիրը, որը կհաղթի, կառավարության աջակցությամբ թող կյանքի կոչվի:
 
«Ծրագրերը, որոնք ստեղծվում են, գիտնականների տասնյակ տարիների աշխատանքն է, և դրանք ոչ թե ցուցադրելու համար է, այլ պետք է նման ծրագրերի հանդեպ պետականորեն ռեալ մոտեցում ցուցաբերվի: Պետք է գիտնականներն էլ վստահ լինեն, որ կառավարությունն իսկապես ուզում է գործ անել, որպեսզի իրենց կողմից մշակած ծրագիրը ներկայացնեն: Հակառակ դեպքում որևէ առաջընթաց չի լինի, և սայլը տեղից չի շարժվի»,– ասում է Վահան Համազասպյանը:
 
Նա նաև տեղեկացրեց, որ «Հելիոֆիկացիայի ծրագրով» վաղուց հետաքրքրվում է Շվեդիան, իսկ մի քանի օրից այն քննարկելու համար Հայաստան կժամանեն նաև շվեդ գործընկերները, ովքեր առաջին քայլով կփորձեն ֆինանսավորել Հայաստանում արևային էներգիայով աշխատող գործարանի կառուցման նախագիծը, որը արևային էներգիայով աշխատող գյուղմթերքի մշակման և չրերի արտադրության հնարավորություն կընձեռի:
«Առայժմ խոսք է գնում 100 այդպիսի արևային էներգիայով աշխատող գործարան կառուցելու մասին, որն ի վիճակի կլինի ամբողջ գյուղում արտադրած գյուղմթերքը տեղում վերամշակել: Այդպես և՛ արտադրանքի որակը բարձր կլինի, և՛ գինը շատ էժան կլինի, իսկ հետագայում նաև շվեդների ցանկությամբ՝ նոր բիզնես–նախագիծ կյանքի կկոչվի, որը թույլ կտա այդ արտադրանքը Եվրոպա արտահանել»,– ասում է գիտնականը:
 
Արմինե Գրիգորյան
Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards