Մարսելում ահաբեկիչների հետ կապերի կասկածանքով երիտասարդներ են ձերբակալվել
INTERNATIONAL NEWSՄարսելում ահաբեկիչների հետ կապերի կասկածանքով երիտասարդներ են ձերբակալվել։ RFI–ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 22-ին հայտնի է դարձել, որ մի քանի օր առաջ Ֆրանսիայի իշխանությունները ձերբակալել են երիտասարդների, որոնց կասկածում են ահաբեկիչների հետ կապերի մեջ։
La Provence–ը հայտնում է, որ նրանց ձերբակալել են 18-ամյա մի աղջկա հայտնած տեղեկությունների հիման վրա։ Դրանց շնորհիվ Մարսելում ձերբակալել են 4 երիտասարդների եւ մեկ հավաքագրողի։ Երիտասարդներին 16-23 տարվա ազատազրկում է սպառնում։ Նրանք պատրաստվում էին իսլամ ընդունել։ Հավաքագրողը 21 տարեկան է։
Ոստիկանները պնդում են, որ նա շատ ակտիվ է եղել եւ կապեր է ունեցել ջիհադականների հետ։ Նա նպաստել է երիտասարդ աղջիկներին մարտական գործողությունների գոտի ուղարկելուն։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



