Թոքաբորբի նախանշաններ, որոնք երբեք չի կարելի անտեսել
PHOTOՀազը, մրսածությունը, կոկորդի ցավը, քթից արտադրությունը հաճախ անցնում են առանց դեղամիջոցների, բայց երբեմն այս հիվանդությունները թոքաբորբի նշաններ են, որի դեպքում սովորաբար անհրաժեշտ է ընդունել դեղամիջոցներ` ըստ բուժաշխատողի նշանակման:

Երեխան անմիջապես պետք է տեղափոխվի բուժհիմնարկ, եթե կա հետևյալ նշաններից որևէ մեկը.

- Երեխան շնչում է սովորականից շատ ավելի արագ. 2-12 ամսական երեխայի համար` 50 կամ ավելի անգամ մեկ րոպեում, 1-5 տարեկան երեխայի համար` 40 կամ ավելի անգամ մեկ րոպեում
- Երեխան շնչում է դժվարությամբ կամ շունչը պահելով
- Կրծքավանդակի ստորին մասը ներս է քաշվում, երբ երեխան ներշնչում է, կամ թվում է, թե ստամոքսը վերուվար է անում
- Դիմել բուժհիմնարկ, եթե երեխան հազում է մեկ շաբաթից ավելի
- Երեխան ի վիճակի չէ կրծքով սնվելու կամ հեղուկ ընդունելու
- Երեխան հաճախակի փսխում է:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



