Թրամփը Քլինթոնի դեմ գործի հարուցում չի պահանջի
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ Հիլարի Քլինթոնի դեմ քրեական գործի հարուցման հասնել՝ կապված նամակագրության սկանդալի հետ: Այս մասին հայտնել է MSNBC-ն՝ վկայակոչելով Թրամփի ընտրական շտաբի ղեկավար Քելիեն Քոնուեյին:
«Կարծում եմ՝ երբ ընտրված նախագահը, որը նաեւ քո կուսակցության առաջնորդն է, մինչ երդմնակալությունն ասում է, որ մտադիր չէ հասնել այդ մեղադրանքների առաջադրմանը, ապա լուրջ բովանդակությամբ այդ հղումը սահմանում է մյուս հանրապետականների հնչերանգը»,- ասել է Քոնուեյը MSNBC-ի եթերում:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Mher Ananyan joins Unibank's Management Board



