Գիտականորեն ապացուցված մթերքներ, որոնք դանդաղեցնում են ծերացման գործընթացը
PHOTOԵթե ձեր սննդակարգում ավելացնեք հետեւյալ սննդամթերքները, օրգանիզմում ծերացման գործընթացը կդանդաղի: Դրանք պետք է պարունակեն սննդարար նյութեր, որոնք կօգնեն պայքարել բորբոքման դեմ, ինչն էլ իր հերթին կօգնի ձեզ շրջել ժամանակը:
Past.am-ը իր ընթերցողներին է ներկայացնում գիտականորեն ապացուցված մթերքներ, որոնք դանդաղեցնում են ծերացման գործընթացը:
Հատապտուղներ
Հատապտուղները պարունակում են հակաօքսիդատներ, որոնք հատապտուղներին հաղորդում են հագեցած գույն եւ դանդաղեցնում են ծերացման պրոցեսը։ Որքան մուգ է հատապտուղը, այդքան ավելի բարձր է հակաօքսիդանտների պարունակությունը: Օրական մեկ բաժակ թարմ կամ սառեցված հատապտուղները պայքարում են ծերացման դեմ:
Կանաչ թեյ
Գիտնականները պնդում են, որ օրական ավելի քան երեք բաժակ կանաչ թեյ խմող մարդիկ ավելի երկար են ապրում: Կանաչ եւ սպիտակ թեյերը պարունակում են ավելի շատ հզոր հակաօքսիդանտ, որը կապված է սիրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի տարբեր ձեւերի ավելի ցածր ռիկսի հետ:
Ձուկ
Սաղմոնի ճարպոտ ձկները մեծ քանակությամբ օմեգա 3 ճարպաթթուներ են պարունակում, որոնք պայքարում են ծերության շատ հիվանդությունների, այդ թվում սիրտանոթային հիվանդությունների դեմ:
Ընկույզ
Ցանկացած տեսակի ընկույզը պարունակում է ծերացման դեմ պայքարող մեծ քանակությամբ օմեգա 3 ճարպաթթուներ: Հետազոտության արդյունքում պարզվեց, որ մարդիկ ովքեր ամեն օր ընկույզ են կերել , 60 %-ով ավելի քիչ են ենթարկվել սրտի կաթվածի: Ընկույզներն օգնում են նաեւ մաշկը երտասարդ պահպանել:
Լոլիկ
Լոլիկին կարմիր գույն տվող հակաօքսիդանտը երիատասարդ է պահում մաշկը, ինչպես նաեւ կարող է նվազեցնել սրտային հիվանդությունների եւ քաղցկեղի որոշ տեսակների հավանականությունը:
Շոկոլադ
Գերմանական հետազոտությունը ցույց տվեց, որ օրական ոչ մեծ քանակությամբ շոկոլադը 40%-ով նվազեցնում է սրտի կաթվածի եւ ինսուլտների ռիսկը: Հետազոտությունը ցույց է տվել, որ շոկոլադը ուժեղացնում է ուղեղի աշխատանքը եւ նվազեցնում զարկերակային ճնշումը:
Սուրճ
Սուրճը հարուստ է հակաօքսիդանտներով։ Հետազոտությունը ցույց է տվել, որ սուրճը նվազեցնում է ծերունական շատ հիվանդությունների ռիսկը, այդ թվում սրտի հիվանդությունների, շագանակագեղձի քաղցկեղի, հաստ աղու քաղցկեղի, եւ շաքարային դիաբետի:
Գինի
Յուրաքանչյուր օր գինու չափավոր քանակությունը կարող է նվազեցնել ծերացման շատ հիվանդություններ, օրինակ սրտի կաթվածը, շաքարախտը, ճարպակալումը, կարիեսը, եւ քացղցկեղի որոշ տեսակներ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: