Օբաման եւս մեկ հանդիպում է ունեցել Թրամփի հետ
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւս մեկ հանդիպում է ունեցել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ, մինչ այդ նոյեմբերի 10-ին նրանք հանդիպել էին Սպիտակ տանը ։ Այս մասին լրագրողներին հայտնում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էրնեսթը։
Նա մանրամասներ չի հայտնել, չի նշել նաեւ, թե ինչ ձեւաչափով է տեղի ունեցել Օբամայի ու Թրամփի զրույցը, հայտնելով միայն, որ մանրամասները հրապարակելու իրավունքը թողնում է ընտրված նախագահի թիմին։
Օբաման ու Թրամփը հանդիպել էին Թրամփի ընտրվելուց անմիջապես հետո, հեռացող նախագահը ընտրված նախագահին խոստացել էր աջակցել իշխանությունը փոխանցելու հարցում ու նշել, որ բոլորը Թրամփին հաջողություն են մաղթում։ Մինչեւ ընտրությունները Օբաման կտրուկ քննադատում էր Թրամփին ու ասում, որ նա պիտանի չէ նախագահի պաշտոնի համար։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



