Yerevan, 04.April.2026,
00
:
00
BREAKING


«ՀԺ». Բադասյանը ՔԿ-ում բացի Մովսես Հակոբյանից այլ գեներալների անուններ էլ է տվել

SOCIETY

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Տեղեկացրել ենք, որ ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը երեկ հարցաքննվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում:

Հարցաքննությունը մի քանի ժամ է տեւել, որի ընթացքում Բադասյանը բացատրություն է տվել ՊՆ-ում հացթխման գործընթացում չարաշահումների վերաբերյալ իր հայտարարությունների, հարցազրույցների շուրջ: Խոսքը հոկտեմբերի սկզբին համացանցում արված գրառման եւ դրան հաջորդած հարցազրույցներին է վերաբերում:

Հիշեցնենք, որ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում հոկտեմբերին այսպիսի գրառում էր արել. «ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, լինելով նախկինում ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, խախտելով գնումների մասին օրենքը, շուկայականից զգալի բարձր գներով իր ձեռնարկության եւ ՊՆ-ի միջեւ կնքել է ցորենի գնման պայմանագիր, ինչի արդյունքում բանակից յուրացվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ»:

Այնուհետեւ մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ դա միակը չէ Մովսես Հակոբյանի եւ նրա շրջապատի չարաշահումներից, ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի բազմաթիվ գնումներում կան բազմաթիվ չարաշահումներ:

ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք Քննչական կոմիտեում պնդե՞լ է իր հայտարարությունները.

Այո, ես հենց այդ տրամաբանությամբ էլ առաջնորդվեցի, նշեցի, որ սա մասնավոր դեպք է, բայց այս դեպքը չէ միայն, շատ նման դեպքեր կան, ուղղակի այս պահին նրա մասին է խոսք գնացել:

Պարոն Բադասյան, խոսքը Մովսես Հակոբյանի չարաշահումների վերաբերյալ հայտարարությունների մասի՞ն է:

Այո, դա որպես մասնավոր դեպք ներկայացրի, որովհետեւ այնպես չէ, որ ամեն ինչ լավ է, միայն դա էր վատ: Ամեն տեղ էլ կա նման բան:

Առաջին հարցաքննությունից ինչպիսի՞ն էր ձեր տպավորությունը: Ակնկալիք կա՞, որ գործը օբյեկտիվ քննության կենթարկվի:

Առաջին հայացքից տպավորությունը լավ էր եւ հույս կա, որ կարող է լինել օբյեկտիվ իրավական գնահատական երեւույթի նկատմամբ:

Դուք շուրջ 5 ժամ հարցաքննվել եք: Այդ ընթացքում միայն այդ հայտարարությունների շո՞ւրջ են եղել հարցերը:

Եթե այդքան երկար է տեւել, դա խոսում է այն մասին, որ մատների արանքով չեն նայում գործին, հանգամանալից փորձել են զբաղվել, օբյեկտիվ նյութեր հավաքել:

Դուք նշում եք, որ միայն Մովսես Հակոբյանը չէ, որ չարաշահումներ է անում: Պատրա՞ստ եք փաստեր ներկայացնել նաեւ մյուսների վերաբերյալ:

Ես պատրաստ եմ, բայց այս մեկը հորով-մորով անենք, հետո մյուսներին կանցնենք:

Իսկ դուք անուններ կասե՞ք, ո՞ւմ մասին է խոսքը բացի Մովսես Հակոբյանից:

Ես քննչականին անուններ հայտնել եմ, բայց հիմա չեմ ուզում հայտնել, որովհետեւ կարող է ես հայտնեմ, գիշերը նրանցից մեկը փախչի եւ ազատվի պատասխանատվությունից:

Խոսքը գեներալների մասի՞ն է:

Այո: Հետո գեներալները տեսնում՝ նեղանում են, ասում են իմ անունը տվել ես, էսինչի անունը չես տվել: Ես էլ վատ եմ զգում, որ բոլորի անունը չեմ կարողանում տալ ու նեղացնում եմ մարդկանց: Դրա համար ես նաեւ լավ գեներալների անունները չեմ տալիս. մտածում եմ ոմանց կմոռանամ, կմտածեն, թե իրենց մասին վատ կարծիք ունեմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe