Անծանոթ տղամարդը վիրավորեց այս կնոջը ծննդաբերությունից օրեր անց. կնոջ պատասխանն անգերազանցելի էր
PHOTOԹոմ և Ջովաննա Ֆիշերները երջանիկ ամուսնական զույգ են: Նրանք արդեն մի քանի տարի է միասին են ապրում: Իսկ վերջերս նրանց փոխհարաբերությունները ավելի են ամրացել: Երկու շաբաթ առաջ Ջովաննան մայր է դարձել:
Նա որդի է ունեցել և նրան անվանել են Բազզ: Ծնողների երջանկությանը չափ ու սահման չկար:
Սակայն ծննդաբերությունից 11 օր անց Ջովաննան ստիպված եղավ անցնել շատ տհաճ միջադեպի միջով: Փողոցում նրան մի անծանոթ տղամարդ է մոտեցել և ծաղրել է կնոջ որովայնը, որը դեռ մնացել էր ծննդաբերույթունից հետո:
Այդ միջադեպից Ջովաննան խորապես ցնցվել է: Այդ պատճառով էլ, տուն հասնելուն պես նա որոշել է կիսվել իր ապրումներով իր ընկերների հետ:
Իր բլոգում կինը պատասխան է հրապարակել՝ ուղղված այդ կոպիտ տղամարդուն:
«Ծննդաբերությունիցս 11 օր անց ես մի անծանոթ տղամարդու հանդիպեցի: Նա շատ տգեղ ձևով մատնացույց արեց իմ որովայնը և ասաց. «Ապա նայեք, արդեն վաղուց ծննդաբերել է, իսկ փորը դեռ մնացել է»:
Ես այնքան ապշած էի, որ նույնիսկ չկարողացա պատասխանել այդ տհաճ, կոպիտ տղամարդուն, և ուղղակի նյարդայնացած ծիծաղեցի: Այդ խոսքերն ինձ շատ խորն էին վիրավորել: Ես ուղղակի ցնցված էի այն բանից, թե ինչ անշնորհք ձևով նա արտահայտեց իր կարծիքը:
Այո, իմ փորիկը դեռ մնացել է ծննդաբերությունից հետո: Սակայն այդ փորիկը 9 ամիս շարունակ պահպանել է այն ամենաթանկ բանը, որ ես հիմա ունեմ: Եվ եթե նույնիսկ իմ կազմվածքը նորից իր նախկին տեսքին գա, ես միշտ քնքշանքով կհիշեմ իմ փորիկի մասին, որտեղ նոր կյանք է ստեղծվել:
Ես միշտ շնորհակալ կլինեմ իմ մարմնին այն բանի համար, որ նա ինձ անկրկնելի, անսպառ սիրո և ուրախության աղբյուր է պարգևել՝ իմ տղային»: