Աշխատավայրում ճիշտ սնվելու կանոնները
PHOTOՄեր օրերում շատ դժվար է գտնել լավ և բարձր վարձատրվող աշխատանք: Այդ իսկ պատճառով, հաճախ անհրաժեշտությունից ելնելով մենք հաշտվում ենք բոլոր անհարմարությունների հետ: Դրանցից մեկը աշխատանքի ընթացքում ընդմիջման ժամի բացակայությունն է: Եթե Ձեր աշխատավայրում իրավիճակը բարդ է, ապա Դուք ինքներդ պետք է մտածեք Ձեր սննդի մասին: Հաճախ մարդիկ քաղցը հագեցնում են արագ պատրաստվող սնունդով, որը վնասակար է առողջությանը:
Հետևելով Past.am-ի խորհուրդներին, դուք կարող եք ավելի ճիշտ ձևով կազմակերպել աշխատավայրում սնվելը:
Խորհուրդ չի տրվում տանից կերակուր տանել աշխատավայր, քանի որ ամեն ինչ հնարավոր է գնել խանութից: Խորհուրդ է տրվում առաջին հերթին մտնել մրգի բաժին և ընտրել ձեր սիրելի մրգերը: Մրգերը պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ, որոնք լավացնում են օրգանիզմի մտավոր և ֆիզիկական ունակությունները:
Խանութներից կարելի է գնել նաև տարբեր տեսակի աղցաններ, որոնք մայոնեզ չեն պարունակում:
Խորհուրդ չի տրվում սննդի հետ օգտագործել գազավորված ըմպելիք կամ քաղցր հյութ: Դա կարող է ազդել նաև ձեր կազմվածքին:
Պետք չի ընդհանրապես հրաժարվել ընդմիջումից, քանի որ նույնիսկ թեթև ուտելը կհագեցնի քաղցը և հնարավորություն կտա կենտրոնանալ աշխատանքի վրա:
Անի Գևորգյան