Վախթանգ Միրումյանը ո՛չ տեսել է, ո՛չ լսել
POLITICSԻնչպես արդեն հայտնել էինք, ՊԵԿ ղեկավարը նոր մարտավարությամբ հանդես գալով, անցել է կադրային լուրջ փոփոխությունների: Արդյոք կառույցը շարունակո՞ւմ է համալրվել նոր ու, ինչպես նորանշանակ պետն է սիրում ասել, ավելի հմուտ կադրերով, Past.am-ը հետաքրքրվեց ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանից:
«Կադրային նոր նշանակումներ, բնականաբար եղել են: Կա նոր ղեկավար, ով իր նոր մոտեցումներնը ունի: Բնականաբար, այն աշխատակիցները, ովքեր չեն համապատասխանում նոր մոտեցումներին, համատեղ չեն կարող աշխատել ղեկավարի հետ»,– ասաց նա:
Past.am-ը փորձեց ճշտել, թե մինչ օրս քանի աշխատող է աշխատանքից ազատման դիմում ներկայացրել և, արդյոք, նախկինում տվյալ անձինք չէ՞ին թերանում իրենց գործառույթներն իրականացնելիս:
«Նոր ղեկավարն իր մոտեցումներն ունի աշխատանքային թիմ ձևավորելու հետ կապված: Նախկինում տվյալ անձինք իրենց արդարացնում էին այնքանով, որքանով աշխատանքի ոճը համապատասխանում էր տվյալ պահին գործող ղեկավարության մոտեցումներին: Եթե մոտեցումներ են փոխվում, ապա օրինաչափ է, որ կլինեն նաև փոփոխություններ: Իսկ թե քանի աշխատող է ազատվել աշխատանքից ու շարունակվում է, արդյոք, գործընթացը` ես ինքս չգիտեմ»:
Սոսե Չանդոյան
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



