Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը կհամագործակցի Ռուսաստանի և Բելառուսի ՓՄՁ աջակցության կազմակերպությունների հետ

POLITICS

 Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը, Բելառուսի «Ձեռներեցեության հանրապետական կոնֆեդերացիայի» բարձրագույն համակարգող խորհրդի նախագահ Վլադիմիր Կարյագինը և Ռուսաստանի նորարարական-տեխնոլոգիական կենտրոնների միության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Լյուբոմիր Տրիֆունովիչը Մինսկում ստորագրել են գործակցության համաձայնագիր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամից: 

Կողմերի նպատակն է Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի միջև ստեղծել ընդհանուր տեխնոլոգիական և տեղեկատվական տիրույթ,  որը կապահովի ՓՄՁ ոլորտի աջակցության համակարգի արդյունավետ գործունեությունը: Կողմերը նաև պայմանավորվել են մշակել Եվրասիական տնտեսական միության դրույթներին   համապատասխան գործունեության կարգավորման և համակարգման միասնական դիրքորոշում:  

Հայաստանի, Բելառուսի և Դաշնության ՓՄՁ աջակցության կառույցները նաև գործակցելու են ՓՄՁ ոլորտի աջակցության մեխանիզմների կատարելագործման և զարգացման, նորարարական ձեռնարկությունների արտադրանքի  միջազգայնացման հարցում: 

Կողմերը պայմանավորվել են սկսել հաղորդակցության միասնական համակարգի ստեղծման խորհրդակցություններ:   Այդ հարթակը պետք է նման լինի ԵՄ ՓՄՁ գործակալության գործիքներին, որոնց միջոցով կհամագործակցեն ՓՄՁ աջակցություն տրամադրող կազմակերպությունները` ներառյալ բիզնեսի միջազգայնացման և տեխնոլոգիաների փոխանակման հարցում: 

Նաև ստեղծվելու է միասնական տեղեկատվական դաշտ: Այն լուսաբանելու  է ՓՄՁ աջակցության կազմակերպությունների գործունեությունը, որը կբխի նորարարական ձեռնարկությունների, ՓՄՁ աջակցող կառույցների, փոքր և միջին բիզնեսի, ինչպես նաև ՏԻՄ կարիքներից: 

Կողմերը նաև պայմանավորվել են համատեղ խորհրդատվություններ տրամադրել ՓՄՁ-ներին և ոլորտի աջակցող կազմակերպություններին, նպաստել Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի ձեռնարկատիրական և մասնագիտական միությունների միջև համագործակցությանը և գործողությունների համակարգմանը` նորարարական գիտատեխնիկական և հարակից ճյուղերում: 

Համաձայնագիրը ստորագրած Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի Դաշնության բիզնես աջակցման  կազմակերպությունները նաև համատեղ անցկացնելու են ցուցահանդեսներ, կոնֆերանսներ, մրցույթներ, քննարկումներ և նպաստելու են այդպիսի միջոցառումներին բիզնեսների մասնակցությանը, ինչը կնպաստի վերջինների ծառայությունների, արտադրության որակի բարելավմանը: 

Կողմերը նաև ակտիվորեն ներգրավված են լինելու ՓՄՁ ոլորտի զարգացմանը վերաբերող օրենսդրության, կարգավորող մեխանիզմների մշակման հարցերի քննարկումներում:  Համաձայնագրի կողմերը ՓՄՁ ոլորտին առնչվող քննարկումներ և հանդիպումներ են կազմակերպվելու պետական, տեղական ինքնակառավարման մարմինների հետ:  

Ստորագրումից հետո Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի տնօրենի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Բելառուսի` «Տարվա ձեռներեց» մրցանակաբաշխության արարողությանը, որն անցկացվել է առաջին անգամ:  

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank