Yerevan, 04.April.2026,
00
:
00
BREAKING


«Դասարան»-ն աշխարհի հինգ լավագույն կրթական ծրագրերի շարքում է

SOCIETY

Դասարան կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը նոյեմբերի 23-ին լրագրողների հետ զրույցում ամփոփեց «Դասարան» կրթական ծրագրի հաջողություններն ու ձեռքբերումները: «Դասարան» ծրագիրը համախմբեց ուսուցիչներին, աշակերտներին և ծնողներին:  Երկու ամիս առաջ ՄԱԿ-ի կողմից կազմակերպված նորաստեղծ ծրագրերի մրցույթում «Դասարանը» ճանաչվեց հինգ լավագույններից մեկը` հնարավորություն ստանալով ժնևում ներկայացնել Հայաստանը, որպես պոտենցիալ կրթություն արտահանող երկիր»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ`նշեց Սուրեն Ալոյանը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին ընդգծեց, որ սա փոքր, բայց արդյունավետ ծրագիր է: «Երկրի ապագան երիտասարդներն են: Տաղանդավոր երիտասարդներ Հայաստանում շատ կան, պարզապես անհրաժեշտ է ճիշտ օգտագործել նրանց ունակությունները, հմտությունները, թևեր տալ նրանց: ԵՄ-ն կշարունակի աջակցել կրթական ծրագրերի իրականացմանը Հայաստանում»,-ասաց դեսպանը:

Իր գործունեության յոթը տարվա ընթացքում «Դասարանը» հասել է Հայաստանի հանրակրթական դպրոցների ամբողջական ընդգրկման` մեկ միասնական էլեկտրնային հարթակին միացնելով 1347 հանրակրթական դպրոց:

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի խոսքով` ԵՄ-ի հետ ԿԳ նախարարության համագործակցությունը կրթության և գիտության բնագավառում հստակ է: «ԵՄ-ն աջակցել է միջին մասնագիտական կրթության, գիտության որակի բարձրացմանն ուղղված մի շարք ծրագրերի: Հերթական աջակցությունն  ուղղված է էլեկտրոնային դասավանդմանը, որը Հայաստանում հանրակրթական դպրոցներում զարգացնելու կարիք ունի: Ներկայումս աշխատում ենք դրա վրա և այս հարցում հատկապես մեծ է «Դասարան»-ի դերը»,-շեշտեց նախարարը:

«Դասարան» կրթական ծրագիրը ստեղծվել է Հայաստանում` Երևանում` 2009 թվականին, մի խումբ ստեղծարար և մոտիվացված երիտասարդների նախաձեռնությամբ։ Գործունեության առաջին իսկ օրվանից կրթական ծրագրի թիմը մշակել է և ներկայումս էլ մշակում է տարբեր էլեկտրոնային գործիքներ, որոնց շնորհիվ հայ աշակերտների համար կրթությունը դառնում է առավել մատչելի և հետաքրքիր։ Հավատարիմ մնալով իր որդեգրած առաքելությանը՝ կրթության ոլորտի որակական բարեփոխմանը, կրթական ծրագիրը տրամադրում է միասնական ցանցային հարթակ՝ հագեցած ինչպես առցանց խաղերով, մր ցույթներով, օլիմպիադաներով, այնպես էլ արտացանցային միջոցառումներով։ Կրթական հարթակի վերոհիշված նախաձեռնությունները, այսպիսով, ծառայում են ոչ միայն տարբեր բնակավայրերի հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտների միջև եղած հեռավորության կրճատմանը, այլև դպրոցականների փոխհաղորդակցման կայունացմանը և սերտացմանը, ծնող-աշակերտ-ուսուցիչ կապի ամրապնդմանը։ «Դասարան» կրթական ծրագիրը հաջողությամբ համագործակցում է կրթության ոլորտի պատասխանատու պետական կառույցների՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և այլ պետական մարմինների հետ՝ վերջինների և «Դասարան»-ի միջև կնքված համաձայնագրերի հիման վրա։

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe