Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Շիրակի մարզն ու ՌԴ Ուլյանովսկի երկրամասը սերտացնում են բարեկամական կապերը

POLITICS

Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը և Ուլյանովսկի նահանգապետ Սերգեյ Մորոզովը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում նոյեմբերի 22-ին ստորագրել են 2016-2018թթ. նոր միջոցառումների անցկացման համաձայնագիր:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Շիրակի մարզպետարանի և Ուլյանովսկի կառավարության միջև դեռևս  2009 թ. «Առևտրատնտեսակա, գիտատեխնիկական, սոցիալական և մշակութային համագործակցության մասին» կնքվել  է համաձայնագիր, որի շրջանակներում անցած տարիներին փոխադարձ այցելություններ ու մշակութային կրթական ոլորտներում համագործակցություն է ծավալվել: 2017թ-ին Շիրակի մարզում նախատեսվում է անցկացնել «Ուլյանովսկի օրեր», որի ժամանակ կքննարկվեն  տնտեսական համագործակցության  զարգացմանը վերաբերող հարցեր:

Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից, արարողության մասնակից  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը հյուրերին ողջունելով ` նշել է, որ Ուլյանովսկի շրջանը և Շիրակի մարզը  երկար տարիների համագործակցության ավանդույթներ ունեն կրթական, մշակութային ոլորտներում, սակայն ակնհայտ է, որ հատկապես վերջին 10 տարիներին  այդ համագործակցությունն ավելի լայն թափ է ստացել: «Շիրակի մարզի և Ուլյանովսկի երկրամասի միջև ձևավորված բարիդրացիական հարաբերություններն արդեն համարյա տասնամյակի պատմություն ունեն, ուրախ եմ,որ մենք կրկին անգամ ամրապնդում ենք մեր համագործակցությունը, գիտեմ, որ հիմնականում մշակութային ու կրթական բնագավառներում ենք կապեր հաստատել, այս առումով անելիքներ ունենք տնտեսական համագործակցության ծավալման ու ամրապնդման համար»,-նշել է Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը:

«Ուլյանովսկը ՌԴ-ի տնտեսապես ակտիվ զարգացող շրջաններից  է և կարևորում է փոխգործակցության ակտիվացումը  Շիրակի մարզի հետ բոլոր ոլորտներում:  Այդ համագործակցության զարգացմանը մենք միշտ կողմ ենք եղել  և այժմ էլ դիտարկում ենք տնտեսական  համագործակցության, մարզում  ռուսական ընկերությունների կողմից ներդրումներ կատարելու  հնարավորությունը»,- նշել է  Ուլյանովսկի նահանգապետ Սերգեյ Մորոզովը:

Ուլյանովսկի նահանգապետը Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին հրավիրել է այցելել իրենց երկրամաս աշխատանքային խմբով` քննարկելու համագործակցությունը տարբեր բնագավառներում:

 Հանդիպման ավարտին Շիրակի մարզպետը Ուլյանովսկի նահանգապետ Սերգեյ Մորոզովին պարգևատրել է Շիրակի մարզպետարանի հուշամեդալով, իսկ Սերգեյ Մորոզովը «Ցանկությունների հուշագիր» է նվիրել Շիրակի մարզպետին` նշելով, որ այնտեղ լավագույն ցանկություններն են` ուղղված Շիրակի մարզի ողջ ազգաբնակչությանը:

Ուլյանովսկի նահանգապետ Սերգեյ Մորոզովի որոշմամբ` «Ազգերի բարեկամություն» շքանշանով պարգևատրվել է Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանը` Շիրակի մարզի և Ուլյանովսկի երկրամասի միջև բարեկամության ամրապնդման, մշակութային, կրթական հարաբերությունների խորացմանը նպաստելու« համատեղ ծրագրերի իրականացման հարցում լավագույն աջակցություն ցուցաբերելու համար:

Արմենուհի Մխոյան

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank