Yerevan, 30.March.2026,
00
:
00
BREAKING


25 ապացույց, որ մենք ապրում ենք մատրիցայի մեջ կամ փաստեր, որոնք մեզ մտածելու տեղիք կտան

LIFE

Blog.1in.am- ը գրում է.

Երբևէ մտածե՞լ ես այն մասին, որ հնարավոր է՝ մենք ապրում ենք մատրիցայի մեջ։ Այս տարվա մայիսին NASA-ի (ԱՄՆ ավիացիայի և տիեզերագնացության ազգային գործակալություն) գիտնականները բարձրաձայնեցին իրենց այն ենթադրությունների մասին՝ նշելով, որ այն, ինչ մենք որպես իրականություն ենք ընկալում, հնարավոր է՝ վիրտուալ աշխարհի մի մասն է միայն։ Այս տեսության համաձայն՝ հնարավոր է, որ ապագայի արարածները (մարդիկ կամ այլ արարածներ) օգտագործում են վիրտուալ իրականությունն անցյալի որևէ ժամանակաշրջան խթանելու համար կամ վերաստեղծելու իրենց նախնիների կյանքը, որն այս դեպքում մենք ենք։ Ավելին՝ բրիտանացի փիլիսոփա Նիք Բոստոմը վերջերս առաջ քաշեց այն թեզը, ըստ որի՝ մենք թվային թակարդի մեջ ենք, որը ստեղծվել է մեր գերզարգացած ժառանգների կողմից։ Այլ կերպ ասած՝ հնարավոր է, որ մենք համակարգչային զարգացած կոդավորում ենք և անում ենք այն, ինչ ծրագրավորված ենք անել։ Եվ այսպես, արդյո՞ք մենք ապրում ենք կեղծ իրականության մեջ։ Արդյո՞ք բոլոր հարաբերությունները, զգացմունքները, հիշողությունները պարզապես սուպերհամակարգիչների արտադրանքն են…

Դե ինչ, ներկայացնենք փաստերը, եզրակացությունը թողնենք Ձեզ։

25. Մենք հարցականի տակ չենք առնում Հին աշխարհի պատմությունն ու աշխարհի ծագման հարցը, ու չնայած բազմաթիվ անպատասխան հարցեր կան մարդկության ու քաղաքակրթության ծագման մասին, մենք կուրորեն հավատում ենք մի քանի հնարավոր սահմանափակ պատասխաններին, որոնք անգիր ենք արել դպրոցում։

24. Քո սեփական մտավոր առողջության համար դու կախված ես դեղագործական արդյունաբերության համալիրից։ Հոգեմետ դեղորայքի օգտագործումն արագ տեմպերով աճում է, որովհետև մարդիկ համոզված են, որ մտավոր ու էմոցիոնալ խնդիրները հիվանդություն են։

23. Դու գիտակցաբար այնպիսի թունավոր նյութեր ես ընդունում, ինչպես օրինակ՝ նատրիումի գլուտամատն ու ասպարտամը։ Այս երկու քիմիկատները հայտնի թունավոր նյութեր են, որոնք մարդիկ շարունակում են օգտագործել՝ համեղ, սակայն թունավոր սննդամթերք ընդունելով։

22. Դու հավատացած ես, որ եթե միայն իշխանությունները զենք ունենան, աշխարհն ավելի անվտանգ կլինի։ Ինքնապաշտպանության քո իրավունքից ինքնակամորեն հրաժարվելը նշան է այն բանի, որ դու քո անվտանգության համար պատասխանատվությունը հանձնում ես մեկ ուրիշի ձեռքը։

21. Դու ավելի շատ քո ընկերների հետ հեռուստատեսային գեղարվեստական կերպարների մասին ես զրուցում, քան սոցիալ-տնտեսական ու քաղաքական թեմաներով, որոնք ուղղակիորեն կապված են քո կյանքի հետ։

20. Դու միշտ պատրաստ ես ավելացնել անձնական պարտքերդ՝ քո սպառողական ուղղվածության կենսակերպը ֆինանսավորելու համար։

19. Դու ամբողջովին անընդունակ ես ընդունել, որ ավելի հեշտ կարող է լինել պակաս գումարով ապրելը։

18. Դու հարկեր ես տալիս կոռումպացված մարդկանց, ում դու կցանկանայիր ճաղերի հետևում տեսնել։ Սա, թերևս, ամենամեծ հուշումն է, որ մենք ոչ միայն ապրում ենք մատրիցայի մեջ, այլև դրա ստրուկն ենք։

17. Դու հերթ ես կանգնում նոր թողարկված գաջեթ ձեռք բերելու համար, չնայած քո ներկայիս գաջեթն ընդամենը մի քանի ամսվա հնություն ունի և կատարյալ վիճակում է գտնվում։

16. Դու կարծում ես, որ լրատվամիջոցները քո երկրում անկախ, ազատ, ժողովրդավարական ու անաչառ ծառայություն են մատուցում մարդկանց և չեն ծառայում հարուստ ու իշխանություն ունեցող մարդկանց։

15. Քեզ թվում է, որ գենետիկորեն մոդիֆիկացված մրգեր ու բանջարեղեն օգտագործելը, որոնց վրա պեստիցիդներ են ցանված, նորմալ է և որևէ ազդեցություն չի թողնի առողջությանդ վրա։

14. Դու դեռ կարծում ես, որ քաղաքական կուսակցությունների միջև գաղափարական առումով նշանակալի տարբերություն կա, և որ կան առաջնորդներ, ովքեր իրական փոփոխություն կարող են անել հասարակության համար ընդդեմ նրանց, ովքեր իշխանություն ունեն, այդ թվում՝ բանկերի սեփականատերերի։

13. Դու միշտ համոզված ես եղել, որ աշխարհի որոշակի անկյունում առկա այնպիսի հարցերը, ինչպիսիք են գերբնակեցվածությունը, երթևեկության գերծանրաբեռնվածությունը, շրջակա միջավայրի աղտոտվածությունը և սովը նորմալ են մեր ժամանակների համար, և մենք շատ բան չենք կարող անել դա ուղղելու համար։

You have been totally convinced that issues such as overpopulation, traffic congestion, environmental pollution, and famine in certain parts of the world are normal for our times and we can’t do much about them.

12. Դու կատարյալ ներդաշնակության մեջ ես ստատուս քվոյի հետ ու ապրում ես դրան համապատասխան՝ առանց երբևէ հարցականի տակ առնելու այն, թե ինչու է ամեն ինչ արվում այնպես, ինչպես արվում է։

11. Դու հավատում ես, որ այսպես կոչված տնտեսական աճն ու զարգացումը, որի մասին կառավարությունը շարունակում է խոսել, լավ է, և որ գլոբալիզացիան աշխատատեղեր կստեղծի բոլոր մարդկանց համար, չնայած իրական կյանքում տեսնում ես, որ դա ճշմարտությունից չափազանց հեռու է։

10. Դու ավելի շատ հպարտանում ես քո սիրելի սպորտային թիմերով ու նրանց հաղթանակներով, քան քո սեփական նպատակներով ու ձեռքբերումներով։

9. Դու հավատում ես այն ամենին, ինչ լսում ես լուրերով՝ առանց նույնիսկ պարզ հետազոտություն անցկացնելու այն բոլոր «փաստերի» մասին, որոնք քեզ ներկայացվում են ամեն օր։

8. Դու կարծում ես, որ գերսպառումն ու ավելորդ գնումները թերապևտիկ միջոց են ավելի լավ զգալու և ինքնավստահությունը բարձրացնելու համար։

7. Դու ծաղրում ես այն մարդկանց, ովքեր առողջ, օրգանական սնունդ են օգտագործում, և կարծում ես, որ բանջարեղեն օգտագործելը տարօրինակ է, փոխարենը՝ ծխելը, ալկոհոլ օգտագործելը և արագ պատրաստվող սնունդն ամեն օր օգտագործելը նորմալ ես համարում։

You make fun of people who eat healthy, organic food and you find vegetarians weird, but you consider smoking, drinking alcohol, and eating junk food on a daily basis perfectly normal.

6. Դու կարծում ես, թե բժիշկդ իսկական հրաշագործ է, ով կարող է լուծել բոլոր խնդիրները կամ հիվանդությունները, սակայն նա պարզապես քեզ նման սովորական մարդ է, ով բժշկություն է ուսումնասիրել։

5. Դու աշխատանք ունես, որն ատում ես, սակայն անկախ նրանից, թե որքան դժբախտ ես քեզ զգում՝ դա անելով, դու այն չես թողնում միայն հանուն փողի ու ճոխությունների, որոնք այն առաջարկում է քեզ, և որովհետև դու ոչ մի այլ հեռանկար չունես։

4. Դու ապրում ես այնպիսի հասարակության մեջ, որտեղ հարուստներին պատվում ու որպես օրինակ են ընկալում, քանի որ նրանք թալանում են երկիրն ու կործանում շրջակա միջավայրը, իսկ նրանք, ովքեր փորձում են փրկել այն, ծաղրվում են որպես դեգեներատներ ու ձախողակներ։

You live in a society where the rich are honored and looked up to as role models as they plunder the earth and destroy the environment, while those who try to save it are ridiculed as morons and losers.

3. Դու քո հաջողությունը դատում ես նրանով, թե ինչ ունես և ոչ թե նրանով, թե ով ես։

2. Կյանքն ապրելու ու վայելելու փոխարեն դու օրվա մեծ մասն անց ես կացնում՝ անհանգստանալով այն մասին, թե ինչպես պետք է կատարես վճարումներդ։

1. Այս տողերը կարդալով՝ դու փորձում ես ինքդ քեզ համոզել, որ սրանք սխալ են, որովհետև դու կարծում ես, որ այն, ինչ դու գիտես, անժխտելի ճշմարտություն է, և դու կարող ես հարձակվել այն ամենի վրա, ինչը քեզ ստիպում է մտածել սահմաններից այն կողմ, որոնք ինքդ ես հաստատել քեզ համար։

Ucom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia