Yerevan, 14.June.2026,
00
:
00
BREAKING


Շատ եմ ուզում երրորդ բալիկ ունենալ. Ծովինար Մարտիրոսյան

PHOTO
Life.panorama.am-ը գրում է.
 
Դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը գրեթե մեկ տարի է, ինչ չի նկարահանվում հեռուստանախագծերում, իսկ պատճառների մասին պատմել է Life.panorama.am-ին:
 
«Իրականում դադարս այնքան էլ երկար չէ, գրեթե մեկ տարի, քանի որ վերջին աշխատանքը «Երջանկության արցունքները» նախագիծն էր: Ինչեւէ, այս մեկ տարվա ընթացքում չեմ ստացել այնպիսի առաջարկ, որը կցանկանայի ընդունել: Չեմ ուզում հանդես գալ փոքրիկ, էպիզոդիկ դերերով, նաեւ ինչու ոչ` առաջարկները ընդունելու հարցում ֆինանսին եւս նշանակություն եմ տալիս: Միաժամանակ` անկեղծ ասեմ, չեմ էլ նեղվում, որ այս պահին առաջարկներ չունեմ, քանի որ կդժվարանամ երեխաներիս խնամքը լիարժեք կազմակերպել: Ստեղծագործելու ցանկությունս ես լիովին կարողանում եմ բավարարել թատրոնում, որտեղ մեծ զբաղվածություն ունեմ»,- նշեց Ծովինարն ու ընդգծեց` այն դերասանուհիներից չէ, ովքեր դժգոհում են նորեկներից.
 
«Իրականում ուրախ եմ այն գործընկերներիս համար, ովքեր այժմ նկարահանվում են նախագծերում, երբեմն հետեւում եմ սերիալներին` նրանց դիտելու համար ու միշտ հիանում եմ, անգամ զարմանում, թե ինչպես են կարողանում այդ արագության մեջ ստեղծել տարբեր դերեր: Նաեւ շատ ուրախ եմ այն երիտասարդ դերասանների համար, ովքեր բուհն ավարտելուց հետո կարողացել են ընդգրկվել տարբեր հեռուստանախագծերում ու իրենց մասնագիտությամբ են զբաղվում: Երբեք վատ չեմ նայել, երբ երիտասարդներին են տեղ տվել, իհարկե, խոսքը չդերասանների մասին չէ, քանի որ դա պրոֆեսիոնալ դերասանների համար ցավալի է»:
 

 
Ծովինար Մարտիրոսյանը չի նկարահանվում, բայց եւ պարապուրդի մատնված չէ, ավելին` նրա խոսքով գրաֆիկը շատ խիտ է.
 
«Ինչպես արդեն շատերը գիտեն` Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում  վերանորոգման աշխատանքներ էին տարվում: Սակայն մենք շարունակում էինք  ինտենսիվորեն աշխատել եւ մեր սիրելի հանդիսատեսի համար պատրաստում ենք «Պեպո» ներկայացումը, որը բեմադրում է Արմեն Էլբակյանը: Այստեղ մարմնավորում եմ Նաթելլային. Շատ հետաքրքիր ու գունեղ կերպար է ստացվում: Թատրոնի արդեն իսկ վերանորոգված բեմում մինչ տարեվերջ կներկայացնենք մեր սպասված ներկայացման պրեմիերան,- նշեց դերասանուհին ու շարունակեց.
 
«Զբաղված եմ նաեւ ամանորյա ներկայացումներում` դեկտեմբերին ու հունվարին կներկայացնենք «Մեծ անտառի զավակները» ներկայացումը, որն ի դեպ եւ փոքրերի, եւ մեծերի համար է: Դե իսկ հաջորդ տարի կներկայացվի «Արծվաբույն» պիեսը, որտեղ գլխավոր հերոսուհուն եմ մարմնավորում: Շատ հետաքրքիր ներկայացում է ստացվում, որը բեմադրում է երիտասարդ ու բավականին խոստումնալից ռեժիսոր Դավիթ Հարությունյանը: Այս ամենից զատ Վահե Շահվերդյանը ինձ մեծ հնարավորություն տվեց վերադառնալ հին արժեքներին, որի շրջանակում հաճախ մեկնում եմ Վանաձոր,  հանդես ենք գալիս «Ռուզան» ներկայացմամբ, մարմնավորում եմ հենց Ռուզանին»:
 
 
Ծովինարը արդեն երկար ժամանակ է, ինչ նաեւ դասավանդում է.
 
«Ինչպես արդեն շատերը գիտեն, դասավանդում եմ Վարդան Աճեմյանի անվան դերասանական ստուդիայում, նաեւ «Հայացք» հեռուստաստուդիայում: Կարելի է ասել` գերծանրաբեռնված եմ, բայց միեւնույն է, սիրում եմ իմ աշխատանքն ու հաճույքով եմ ամեն ինչ հասցնում»,- հավելեց նա:
 
Մեր հարցին, թե երկու արու զավակ ունեցող Ծովինարը չի՞ մտածում դուստր ունենալու մասին, ժպիտով նշեց.
 
«Իհարկե, լինելով մինուճար զավակ, շատ եմ ուզում երրորդ բալիկն էլ ունենալ: Աստված առաջ` մի քանի տարի անց, կարծում եմ, մեր ընտանիքում կրկին համալրում կլինի: Իհարկե, տա Աստված աղջիկ ունենամ, սակայն եթե կրկին տղա լինի, չեմ դժգոհի»:
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

 

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future