Բեկանվել է Եգիպտոսի էքս–նախագահին ցմահ ազատազրկելու որոշումը
INTERNATIONAL NEWSԵգիպտոսի վճռաբեկ դատարանը բեկանել է շրջանային դատարանի կողմից ընդունված՝ էքս–նախագահ Մուհամմեդ Մուրսիի նկատմամբ ցմահ ազատազրկման դատավճիռը։ Այս մասին հաղորդում է BBC–ն՝ հավելելով, թե ավելի վաղ դատարանը չեղարկել էր նաև մահապատժի մասին դատավճիռը։ Հիշեցնենք, որ չնայած եգիպտական «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության և պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման օգտին լրտեսելու հետ կապված այս գործի փակմանը, էքս–նախագահին դեռ 20 տարվա բանտարկություն է սպառնում՝ 2012–ին նախագահական պալատի մոտ արյունահեղություն կազմակերպելու մեղադրանքով, որը դեռ ուժի մեջ է: Հավելենք նաև, որ վերջինս բանտարկված է 2013–ի հուլիսից:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



