Նալբանդյանը հանդիպել է Ֆրանսիայի զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղարի հետ
POLITICSՀայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 23-ին Մադագասկարի մայրաքաղաքում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի շրջանակներում հանդիպեց Ֆրանսիայի՝ զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար Անդրե Վալլինի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վ արչությունից:
Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ հարաբերությունների զարգացման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացմանն առնչվող հարցերի, մտքեր փոխանակեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեության շուրջ։
Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին ընդառաջ Էդվարդ Նալբանդյանն ու Անդրե Վալլինին քննարկեցին նախարարական համաժողովի օրակարգային հարցեր։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



