Թրամփը հայտնել Է, թե ով կդառնա ԱՄՆ-ի կրթության նոր նախարարը
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը որոշել Է երկրի կրթության նոր նախարար նշանակել Բեթսի Դեւոսին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Միացյալ Նահանգների նոր ղեկավարի անցումային թիմը:
Ինչպես նշված Է վերջինիս կողմից տարածված գրավոր հայտարարության մեջ, ներկայում Դեւոսը Windquest Group-ի՝ Միչիգանում գտնվող ներդրումային ընկերության ղեկավարն Է:
Բացի այդ, Դեւոսին բնութագրել են որպես «դպրոցական բարեփոխման համազգային շարժման առաջորդ»: Անցյալում Դեւոսը Միչիգանում գլխավորում Էր ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության բաժանմունքը:
Թրամփը վստահություն Է հայտնել, որ 58-ամյա Դեւոսի ղեկավարությամբ ԱՄՆ-ի իշխանությունները «կբարեփոխեն երկրի կրթական համակարգը եւ վերջ կդնեն բյուրոկրատիային, որը կաշկանդում Է մեր երեխաներին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



