Yerevan, 30.October.2026,
00
:
00
BREAKING

«Տղաներ, որ ելան մարտի». Հայրենիքը պաշտպանելը բոլորիս պարտքն է. Շուլի Հակոբյան

SOCIETY

«Տղաներ, որ ելան մարտի» նախագծի շրջանակում «Արմենպրես»-ը ներկայացնում է Թալիշում արցախյան քառօրյա պատերազմի ժամանակ հակառակորդի երեք տանկ խոցած, ՀՀ Նախագահի հրամանագրով «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված Շուլի Հակոբյանին։ 

Մինչև բանակ զորակոչվելը Շուլին ընդունվել և սովորել է Երևանի պետական համալսարանում։ Այժմ զորացրվել է և շարունակում է ուսումը։ Նա սովորում է տնտեսագիտության ֆակուլտետի երկրորդ կուրսում։ Դեռ չի աշխատում, բայց փնտրում է աշխատանք։ 
Բանակ գնալուց առաջ զբաղվել է կարատեով, մասնակցել տարբեր միջազգային մրցաշարերի և զբաղեցրել պատվավոր հորիզոնականներ։ «2012 թվականին մասնակցել եմ Եվրոպայի կարատեի առաջնությանը, որը տեղի էր ունենում Մոսկվա քաղաքում։ Այդ մրցումների ժամանակ դարձա բրոնզե մեդալակիր։ 2013 թվականին Թուրքիայում՝ Ստամբուլում, կարատեի աշխարհի առաջնությունն էր, այնտեղ որակազրկվել եմ, քանի որ թուրք մարզիկի հետ միջադեպ եղավ։ Դրանից հետո` ապրիլին, երբ Թուրքիայից հետ եկա, արդեն որակազրկված էի, մայիսին ընդունելության քննություններն եմ հանձնել։ Այդ տարի ինձ համար մի փոքր խառը ժամանակներ էին։ Պիտի ընտրեի կամ սպորտը, կամ այլ մասնագիտացում։ Քննություններս բարեհաջող հանձնեցի, արդեն սեպտեմբերից ուսանող էի։ Քանի որ չէի ընդունվել Երևանի պետական տնտեսագիտական համալսարան, հեռակա դիմեցի Մայր բուհ, բայց, երբ եկա բանակից, փոխեցի ստացիոնար»,- պատմում է Շուլին։  


«Ի՞նչ նպատակներ ունի» հարցիս Շուլին պատասխանեց, որ այնքան էլ չի ուզում բարձրաձայնել դրանց մասին։ Ուղղակի ասաց, որ նպատակներ ունեցել է թե՛ բանակ գնալուց առաջ, թե՛ դրանից հետո.«Հիմա, իհարկե, հայացքներս փոխվել են։ Հարցեր են եղել, որ մինչև գնալս պլանավորել էի, բայց հիմա, վերադարձել եմ ու լրիվ այլ տեսանկյունից եմ նայում։ Դրանում մեծ դեր խաղացին և՛ ծառայությունը, և՛ իհարկե այս քառօրյան։ Չնայած իմ ամբողջ ծառայությունը այդ վերջին օրերի հետ երբեք չեմ համեմատի, որովհետև այդպիսի օ րեր, այդ երկու տարվա ընթացքում չեմ տեսել։ Ինձ արդեն մնացել էր երկու ամիս ու մի քանի օր։ Այդ քառօրյայից հետո էլի եղել եմ Թալիշի դիրքերում, ընդամենը զորացրումից տասն օր առաջ եմ դիրքերից իջել։ 20-ամյակիս եղել եմ դիրքերում»։ 
Երբ խոսք գնաց քառօրյա պատերազմից, խնդրեցի, որ պատմի մի փոքր այդ օրերի մասին, թե ինչպես է իմացել, ինչ է արել և որտեղ է եղել այդ ժամանակ։ Ասում է` երբ դեպքերը նոր էին սկսվում, Մատաղիսի զորամասում է եղել։ Այդ օրը ստորաբաժանման հերթապահն ինքն էր, բայց հենց ապրիլի երկուսին արդեն Թալիշում է եղել։ «Առավոտյան զանգերին ու հրաման տվեցին՝ տագնապով վեր կաց։ Այդ ժամանակ մտածեցի, որ հերթական ուսումնական տագնապն է։ Ճիշտ է, իմացել էինք, որ Թալիշում դիվերսիոն գործողություններ են եղել, հարձակվել են մի ընտանիքի վրա, բայց գիտեինք, որ խումբը հետ էր մղվել։ Գիտեինք, որ «Յաշմա» ադրբեջանական խմբին հետ են մղել հենց այն դիրքից, որտեղ այդ ժամանակ ծառայում էին այժմ արդեն «մարտական խաչակիրներ» Հարություն Բադալյանն ու Արթուր Աղասյանը»,- վերհիշում է նա։ 


Բայց հետո, բացի տագնապից, ստացել են նաև թաքստոցի հրաման. այդ ժամանակ Շուլին նայել է ժամացույցին` 06:30-ն է եղել։ «Թալիշի կողմից երեք շարասյունով մեքենաները իջնում էին, ու հենց դա մտածելու տեղիք տվեց։ Մտածում էի, թե ինչի են բոլորը իջնում այսքան շուտ ժամի։ Կատակով տղաներին ասացի՝ տղերք վեր կացի ժամ է, արթնացեք։ Ու հենց այդ խոսքիս վրա առաջին արկը ընկավ։ Այդ ձայնը լսելուն պես, մենք նետվեցինք խրամատների մեջ։ Հետո արդեն սկսվեց ինտենսիվ հրետակոծություն գյուղի ուղղությամբ։ Դ-30, Դ-20, «Գրա դ» կայանքներից, ինքնաշեն հրթիռային կայանքներից գնդակոծում էին։ Այդ խառը հրետակոծության ժամանակ ոչինչ չես կարող անել, պիտի մի փոքր սպասես։ Բայց, երբ տեսանք, որ իրավիճակը չի փոխվում, թշնամին կրակի տակ է պահում մեր դիրքերը, պատասխան տալուց հետո դուրս եկանք խրամատներից։ Ստացանք խնդիր՝ բարձրանալ Թալիշի ուղղությամբ։ Մեր զորամասը ստացավ հրաման՝ պահպանությունից անցնել մարտական պաշտպանության։ Այսինքն, երբ զինվորը գտնվում է սովորական մարտական հերթապահության մեջ, իրականացնում է սահմանի պահպանություն, բայց հենց հակառակորդը կատարում է բ ացահայտ հարձակում, մենք անցնում ենք պաշտպանության»,- պատմում էր Շուլին։ 
Նա ասում է, որ այդ ինտենսիվ հրետակոծության ժամանակ դժվար է եղել բարձրանալը, բայց հասել են Թալիշ ու այդ ժամանակ հասկացել, որ հակառակորդը բացահայտ հարձակման է անցել. «Պահը իրոք շատ լուրջ էր։ Հրետանային կռիվը մի քիչ ուրիշ է, հրետանային կրակով մենք էլ էինք պատասխանում, նրանք էլ: Զոհեր տալու մտքին, սակայն, ոչ մի կերպ չես համակերպվում։ Այդ ժամանակ, Թալիշի սարերի վրա մենք ֆագոտներով զբաղեցրինք մեր բնագծերը ու դիտարկումներ էինք կատարում։ Այդ իրավիճակում դժվ ար էր դիրքավորված մնալ, վերահսկել այդ ամենը։ Խառը հրետանային կրակները մեր դիրքավորված տեղերին էլ էին մոտենում ու անիմաստ զոհեր էինք ունենում։ Դրա համար մեր մարտկոցի հրամանատարի հրամանով անընդհատ տեղափոխություններ էինք անում, միմյանց հետ կապ պահպանելով»:  
Ապրիլի երկուսը նրա համար մի ակնթարթի պես է անցել ու, երբ մութն ընկել է, նրանք կենտրոնացել են Թալիշ գյուղի մի հատվածում։ «Արդեն առավոտյան պետք է շարժվեինք նույն տեղերը, դեռ ուրիշ խնդիր չկար մեր առջև դրված։ Ամսի 3-ին ուղղակի մի քիչ եղանակային պայմանները անբարենպաստ էին՝ անձրև, մառախուղ, ցեխ, քամու ուժգնությունն էլ էր շատ։ Հնարավոր չէր հրթիռով կրակել, որովհետև մինչև 15 մետր վայրկյանում է թույլատրվում կրակել»,- վերհիշում է Շուլի Հակոբյանը։ 

Չնայած այդ ամենին, մառախուղի ժամանակ անգամ հրետանային կրակը չի դադարել, հակառակորդը պահպանել է ինտենսիվ կրակը։ Այդ անձրևոտ օրը մի կերպ անց են կացրել, չնայած ոչինչ չի երևացել։ Ասում է, որ ապրիլի 3-ի գիշերը եկել է հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Արարատ Բաղդասարյանը, ով ավելի հայտնի է Ռոմա անունով ու ասել, որ տվյալ դիրքում կա երկու զոհ։ Մեկը հատուկ նշանակության դիրքից է եղել, մյուսն էլ իրենց դիրքի անձնակազմից։ Երկուսն էլ զոհվել են տանկի կրակոցից։ Ռոման ասել է, որ թշնամին այդ տանկը թողել էր դաշտում։ «Այդ ժամանակ, Բաղդասարյանը հարցր եց, թե ով կարող է կրակել։ Ինձ քիչ ժամանակ էր մնացել ծառայելու, բայց առանց երկար-բարակ մտածելու ասացի, որ ես կգնամ։ Բայց մենք ընդհանրապես մարտական հրաձգություն չէինք կատարել, անգամ զորավարժությունների ժամանակ։ Մինչ այդ կատարել ենք «Կարատ» վարժասարքով, բայց դե այն չի, ինչ իրականում կամ զորավարժությունների ընթացքում կրակես։ Իմ ընկերը, ում ինձ պես հաշված օրեր էին մնացել ծառայելու, գալու պատրաստակամություն հայտնեց։ Արդեն գիշերը շարժվեցինք դեպի մարտական դիրք։ Հասնելով այնտեղ` ուսումնասիրեցինք ընդհանուր դիրքը ու քանի որ որոշել էի` ես պիտի կրակեմ, նպատակահարմար չգտա հարձակում կատարել խրամատի կողմից, չնայած, որ առաջին անգամ պիտի կրակեի։ Արդեն առավոտյան (կոնկրետ չեմ նայել ժամին, ավելի շուտ անընդհատ նայում էի, թե որտեղից է տանկ դուրս գալիս) դիտարկեցի ու վայրկյանների ընթացքում խրամատի մեջ հրթիռային համալիրը լիցքավորեցի ու անմիջապես դուրս եկա խրամատից դուրս»,- պատմում է մեր պատմության հերոսը։ 

Պատմում է, որ դիմացի դիրքն այնքան մոտիկ էր, անգամ 100 մետր հեռավորություն չի եղել։ Հենց այնտեղից էլ կրակել են, բայց չի հասկացել իր ուղղությամբ, թե ոչ։ Երբ մի քիչ առաջ է գնացել, միանգամից պառկել է, որ կրակի այդ տանկի ուղղությամբ. առաջին անգամ շեղ է կրակել։ Մի քիչ հուսալքվել է, բայց շատ արագ, նորից կողմնորոշվել ու որոշել է կրկին կրակել։ Այդ պահին արդեն հակառակորդի մի քանի տանկ Շուլի Հակոբյանի դիրքն ու մյուս դիրքերը ինտենսիվ հրետակոծության են ենթարկել։ Ժամանակ չի կորցրել, մի հատ էլ է լիցքավորել ու կրակել։ Դիպել է հենց այն տանկին, որի կրակոցից զ ոհեր էին եղել։ 
Ասում է, թե այդ պահին ուրախությանը չափ ու սահման չկար։ Առանց ուշադրություն դարձնելու, որ խրամատից դուրս է ու դիմացի դիրքից կրակում են, կանգնել գոռացել է՝ «խփել եմ, խփել եմ»: Հետևից ձայն են տվել, որ իջնի խրամատ. «Իջա, մեր հատուկ նշանակության ջոկի հրամանատարը ճակատս համբուրեց, ասեց «ապրես», նույնն էլ մարտկոցիս հրամանատարը։ Ու այդ պահին, իմ մեջ տպավորվել էր, որ իրենք ընկեր են կորցրել, ես վրեժխնդիր եղա այդ տանկից։ Հետո արդեն զգացինք, որ հակառակորդը տանկեր հանեց, ու այդ 25-30 րոպեները մի վայրկյանի պես անցան։ Երրորդ տանկը, երբ խփեցի, բարձրացա, որ նայեմ, դաշտում արդեն տանկ չկար։ Հետ քաշվեցին` ունենալով երեք տանկի կորուստ»,- հպարտությամբ ներկայացնում է Շուլին։ 
Այս ամենը լսելուց հետո հարցրի, թե ինչ է զգում, երբ իրեն հերոս են կոչում, ասում է, թե իրեն հերոս չի համարում։ «Ինձ համար հերոս հասկացողությունը մի փոքր այլ է։ Հերոս են այն տղաները, ովքեր չեն խնայել ոչինչ ու զոհել են իրենց կյանքը հանուն հայրենիքի։ Իմ կարծիքով` հերոս են այն մարդիկ, ովքեր զոհվել են մարտի դաշտում՝ Մոնթե Մելքոնյան, Լեոնիդ Ազգալդյան և մնացած բոլորը, ինչպես նաև ապրիլյան ք առօրյայի անմահ հերոսները։ Թե՛ ես, թե իմ մյուս ընկերները՝ Ռաֆայելը Հովհաննիսյան, Գևորգը Մանուկյան, Մարատը Պետրոսյան, բոլորով ընկերություն ենք անում, կապը կա, բայց այնպես չի, որ միմյանց ասենք «դու հերոս ես» կամ նմանատիպ մի բան։ Սա մեր պարտքն էր և մենք այն լավ ենք կատարել»,-վստահությամբ ասաց Շուլին։ 


Խոսելով ընկերների մասին, հիշեց նաև նրանց, ովքեր դեռ ծառայում են ու Աստծուց խնդրեց, որ նրանց հետ լինի, չնայած նրանք իրենց անելիքը լավ գիտեն, նրանք դա ապացուցեցին ապրիլին։ Համոզված է, որ նորակոչիկներին էլ ճիշտ կսովորեցնեն ամեն ինչ։ Ասում է, որ սահմանը ամեն մարդ չի կարող պահել։ Նրա խոսքով` մարտական հերթապահություն իրականացնելն այսօր մի փոքր լուրջ գործ է։ Սահման պահելը Շուլին սուրբ գործ է համարում։ «Միայն սահման հասկացողությունը չես պահում, այլ նաև մեր ժողովրդի հանգիստ քունը։ Կապ չունի Արցախում ես, թե Հայաստանում։ Մենք պահում ենք այդ դիրքերը մեր երկու հանրապետությունների համար։ Առանց իրար, մի քիչ, կարծես թերի լինեն»,- ու Շուլիի համոզմամբ` այս հողի համար միայն զինվորը չպիտի կռվի, բոլորս պիտի կռվենք։ 
Ասում է, որ այդ օրերին բոլորն էլ հասկացել են, որ կյանքի ու մահվան կռիվ են տալիս և այդ պարագայում ոչ մտածմունքները կօգնեն, ոչ էլ խուճապի մատնվելը։ «Միակ բանը, որ զինվորին օգնում է այդպիսի իրավիճակներում, ինքդ քեզ հավաքելն ու սառը գլխով դատելն է»,-  շեշտեց Շուլին։ 
Խոսակցությունը եզրափակեցինք Շուլիի երազանքներով։ Հարցնում եմ, թե ինչ երազանքներ ունի, ասում է կոնկրետ երազանքներ չունի, ավելի շատ նպատակներ են։ «Առաջնային` ուսումս պիտի շարունակեմ, աշխատեմ, ավարտելուց հետո ավելի լավ աշխատանք ունենամ, հետո արդեն կազմեմ ընտանիք ու շարունակեմ կյանքը»,- դրական տրամադրվածությամբ պատասխանում է Շուլին։ 

Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club