Yerevan, 21.May.2026,
00
:
00
BREAKING


Ինչպե՞ս է ստացվել Միշոյի եւ Հայկոյի համագործակցությունը, որքա՞ն գումար է ծախսվել եւ այլ մանրամասներ` «Հյուսիս-Հարավ» ֆիլմից

LIFE

Այսօր երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա  «Հյուսիս-Հարավ» հայկական նոր կատակերգական ֆիլմի պրեմիերան, սակայն մինչ այդ փակ ցուցադրություն տեղի ունեցավ` լրագրողների եւ ֆիլմի անձնակազմի մասնակցությամբ:

Ցուցադրության ավարտին հաջորդեց մամուլի ասուլիսը, որի ընթացքում դերասաններն ու ստեղծագործական անձնակազմի այլ անդամներ խոսեցին ֆիլմի ստեղծման եւ իրենց դերակատարության մասին:

 

«Շարմ»  հոլդինգի տնօրեն Կարեն Ղազարյանն իր խոսքում նշեց, որ ֆիլմը լավ կոմեդիա է եւ պետք չէ դրա մեջ լուրջ գաղափարներ փնտրել.  «Սա կոմեդիա է ժամանակ անցկացնելու համար: Բացի բարի էներգիայից, որը մենք փորձել ենք փոխանցել մեր հանդիսատեսին, ուրիշ ոչ մի մեծ գաղափարներ ֆիլմը չի կրում, պարզապես ընկերասիրություն, ջերմություն եւ այլն»,-նշեց նա:

 

Ֆիլմի պրոդյուսեր Արման Միտոյանը, խոսելով բյուջեի մասին, նշեց, որ ֆիլմի վրա «ծախսել են այնքան գումար, որքան պետք էր, այսինքն` շատ», ապա հավելեց, որ, ընդհանուր հաշվով, ֆիլմի բյուջեն կազմում է 400 հազար ԱՄՆ դոլար:

 

Անդրադառնալով գլխավոր դերակատարների ընտրությանը, ֆիլմի ռեժիսոր Դավիթ Բաբախանյանն ասաց, որ ֆիլմում պրոֆեսիոնալ դերասաններ քիչ կան, սակայն մյուսներն էլ կինոաշխարհում ընդունելի եւ շնորհալի դեմքեր են: Ինչ վերաբերում է Դավիթ Թովմասյանին, ով այսօր ներկա չէր փակ ցուցադրությանը, ռեժիսորը նշեց, որ Դավիթը ԱՄՆ-ում է բնակվում եւ այս պահին էլ այնտեղ է եւ Հայաստան էր եկել` հատուկ այս ֆիլմում նկարահանվելու համար:

NEWS.am STYLE-ի հարցին` ինչպես ստացվեց Միշոյի եւ ՀՏ Հայկոյի համագործակցությունը ֆիլմում, Միշոն կատակով պատասխանեց, թե ինքը դեմ է եղել նրա հետ խաղալուն եւ նույնիսկ արդեն փոշմանել է, սակայն Բաբախանյանը հավելեց, որ իրականում հենց Միշոն է առաջարկել ընկերներից մեկի դերը վստահել Հայկոյին:

«Երբ վերջին դերակատարի տեղը թափուր էր, Միշոն առաջարկեց, որ այդ դերը խաղա Հայկ Մարգարյանը»,-նշեց նա:

«Հյուսիս-Հարավ»-ը քաղաքային ռոմանս է: 4 ընկեր՝ յուրաքանչյուրն իր աշխատանքով, իր նպատակներով եւ ամուսնանալու ցանկությամբ: Արտավազդին (Միշո) են վստահում քաղաքի ամենաշքեղ հարսանիքների կազմակերպումը, Արտյոմը (ՀՏ Հայկո) զբաղվում է հողատարածքների առքուվաճառքով եւ ցանկանում է Հյուսիս-Հարավ ճանապարհաշինությանը հատկացված կլորիկ գումարներից մեծ պատառ փախցնել, Էդը (Սոս Ջանիբեկյան) «մեր օրերի վերջին ռոմանտիկի» ոգով փորձում է իր խմբի հետ վերածնել ռետրո երաժշտության ավանդույթները, իսկ անասնաբուժական ամբիոնի կրտսեր գիտաշխատող Նվերը (Դավիթ Թովմասյան) մշտական կատակների թիրախ է:

Ամեն ինչ իր բնականոն հունով էլ կընթանար, եթե Նվերը «նվեր» չաներ ընկերներին եւ մեծահարուստ Լամբերտ Խաչատուրովիչի (Մկո) շքեղ առանձնատանը «անօրինական փարթի» չկազմակերպեր:

Հիմա տղաները ստիպված են մի կողմ դնել սեփական սկզբունքները, գնալ ամենատարբեր զոհողությունների, հայթայթել անհրաժեշտ գումարը եւ փրկել ընկերոջը: Իսկ երբ խոսքն ընկերության մասին է, նպատակն արդարացնում է բոլոր միջոցները:

Հատկանշական է եւ կարեւոր, որ ֆիլմում շատ են հայկական հին ու սիրված երգերը, որոնք յուրահատուկ կերպով լրացնում են ֆիլմի երեւանյան կոլորիտը:

Շուշան Շատիկյան

NEWS.am STYLE

Unisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"