Կառավարությունը գումար հատկացրեց երկու զինծառայողի արտերկրում բուժելու համար
POLITICSՀայաստանի պաշտպանության նախարարությունը վիրավորում ստացած երկու զինծառայողների կուղարկի բուժման արտերկիր: Այդ մասին որոշումներն ընդունվեցին ՀՀ կառավարության նիստում, որոնք ներկայացրեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, զինծառայող Մհեր Պետրոսյանը բուժման կուղարկվի Գերմանիա, ինչի համար կհատկացվի 26 մլն դրամ, իսկ Աշոտ Գրիգորյանը՝ Ռուսաստան: Նրա համար կհատկացվի 712 հազար դրամ:
Վիգեն Սարգսյանը նշեց, որ զինծառայողների բուժումը ԳԴՀ-ում և ՌԴ-ում իրականացնելու վերաբերյալ դրական եզրակացություններ է տվել ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



