Հայաստանի Մ19 հավաքականը պատրաստվում է ընկերական հանդիպումներին
SPORT
Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 16-ին և 18-ին՝ ժամը 18:00-ին, Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը կանցկացնի երկու ընկերական հանդիպում Մոլդովայի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ: Հանդիպումները տեղի կունենան ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում:
Նախապատրաստվելով այդ հանդիպումներին՝ Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 14-ից 18-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում,- հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Մարկ Լելիևրը Մոլդովայի հավաքականի հետ հանդիպումներին նախապատրաստվելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ
Վարդան Վարդանյան «Փյունիկ»
Սուրեն Ալոյան «Բանանց»
Մարկ Գրիգորյան «Դոնաֆելդ» (Ավստրիա)
Պաշտպաններ
Հակոբ Համբարձումյան «Բանանց»
Աղավարդ Պետրոսյան «Բանանց»
Հակոբ Հակոբյան «Բանանց»
Արթուր Քարտաշյան «Փյունիկ»
Մհեր Սաֆարյան «Շիրակ»
Կիսապաշտպաններ
Ստեփան Հարությունյան «Բանանց»
Հովհաննես Իլանգյոզյան «Բանանց»
Էմիլ Եղիազարյան «Բանանց»
Արթուր Նադիրյան «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան «Փյունիկ»
Արամ Կարապետյան «Փյունիկ»
Վարդան Սաֆարյան «Միկա»
Դավիթ Մարտիրոսյան «Տեպլիցե» (Չեխիա)
Հայկ Գալստյան «Հոֆենհայմ» (Գերմանիա)
Հարձակվողներ
Էդգար Մովսիսյան «Բանանց»
Ռոբերտ Մինասյան «Փյունիկ»