Կարասինը և Վիսկոնտին քննարկել են ԼՂ հարցում ֆրանս-ռուսական համագործակցության հարցեր
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը նոյեմբերի 24-ին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի նորանշանակ ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի հետ: ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը փոխանցում է, որ հանդիպումն անցել է վստահության ավանդական մթնոլորտում:
Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում` այս գործընթացի մեջ ֆրանս-ռուսական համագործակցությանը:
Հանդիպմանը մասնակցել է նաև ՄԽ ֆրանսիացի նախկին համանախագահ Պիեռ Անդրիոն, ինչպես նաև ռուս համանախագահ, հատուկ հանձնարարականներով դեսպան Իգոր Պոպովը:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



