Շուվալովը նշել է ԵԱՏՄ-ի եւ Սինգապուրի միջեւ համաձայնագրի կնքնման ժամկետը
INTERNATIONAL NEWSԵվրասիական տնտեսական միության եւ Սինգապուրի միջեւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը կարող Է կնքնվել մինչեւ 2017 թվականի վերջը եւ վավերացվել 2018 թվականի առաջին կեսին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, նոյեմբերի 25-ին հայտարարել Է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը՝ ելույթ ունենալով Ռուս-սինգապուրյան միջկառավարական հանձնաժողովի ընդլայնված նիստում:
Նրա խոսքով՝ սա «շատ կոշտ ժամանակային գրաֆիկ Է, բայց դա հնարավոր Է»: «Մենք ձգտելու ենք մեր կողմից այդ աշխատանքն ավարտել»,- ասել Է առաջին փոխվարչապետը:
Շուվալովը հավելել Է, որ Ռուսաստանի համար կարեւոր նշանակություն ունի ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագրի կնքումը Սինգապուրի՝ որպես ԱՍԵԱՆ-ի գծով գլխավոր գործընկերներից մեկի հետ:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



