Դավիթ Լոքյանի 300 հազար դոլար արժողությամբ բաժնետոմսերը
SOCIETYՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը 142 միլիոն դրամի չափով արժեթղթեր (բաժնետոմսեր) ունի: Այս մասին տեղեկանում ենք նախարարի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2016 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Դավիթ Լոքյանի հայտարարագրից իմանում ենք, որ նա մեկ բնակարանի, մեկ առանձնատան և մեկ հասարակական նշանակության շինության սեփականատեր է:
Նախարարի՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրած դրամական միջոցները կազմել են 4 հազար ԱՄՆ դոլար և 2 հազար եվրո:
Իսկ նրա հունվարի 1–ից մինչև սեպտեմբերի 27–ն ընկած ժամանակահատվածում ստացած եկամուտները գոյացել են աշխատավարձից և շահաբաժնից և կազմել 28 միլիոն 568 հազար դրամ:
Դավիթ Լոքյանը տարածքային կառավարման և զարգացման նախարար է նշանակվել այս տարվա փետրվարին: Մինչ այդ նա ևս աշխատել է կառավարությունում՝ տարբեր տարիներին զբաղեցնելով քաղաքաշինության և գյուղատնտեսության նախարարների պաշտոնները:
1
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
2
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
3
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...



