Yerevan, 06.March.2026,
00
:
00
BREAKING


Վարչապետն ամրացնում է դիրքերը

POLITICS
Երեկ ՀՀ կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց ՀՀԿ–ին անդամակցելու իր որոշման մասին` թվելով այդ քայլին դիմելու իր հիմնավորումները:
 
«Առաջինը` վարչապետի պաշտոնում ինձ հրավիրել է ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրորդ` յուրաքանչյուր կառավարություն պետք է ունենա քաղաքական հենարան, և մեր կառավարությունը եղել է առաջին հերթին Հանրապետական կուսակցության կառավարությունը: Երրորդ` եթե նույնիսկ հաշվի չառնենք առաջին երկու կետերը, ոմանց մոտ կարող է լինել տեսական հարցադրում՝ ինչո՞ւ չենք ստեղծում կամ հիմնադրում մեկ այլ կուսակցություն, որը կլիներ ձեր քաղաքական հենարանը: Ուղղակի դա արդարացված չէր լինի: Ունենալով Արցախի հիմնահարցը և մեր երկրի անվտանգությանն ուղղված սպառնալիքներ` մենք պետք է խուսափենք հնարավոր բոլոր դեստաբիլիզացիոն գործընթացներից ու զարգացումներից: Չորրորդ` ո՞ր կուսակցությունը կարող է լինել փոփոխությունների իրականացման քաղաքական հենարան: Ըստ իս՝ ՀՀԿ–ն, քանի որ ինձ հոգեհարազատ է կուսակցության պահպանողական գաղափարախոսությունը և այդտեղ ինձ համար ընդունելի բազմաթիվ մարդիկ կան»,– ասաց ՀՀ վարչապետը:
 
Իշխող կուսակցության մեջ երկիրը դեպի բարելավում տանելու վերաբերյալ հույսեր ունենալը մեծ մեղք չէ, այլ հարց է, թե ինչու անկուսակցական ռեֆորմիստը, ով, ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի, իբր ընդամենը վեց ամսով պետք է պաշտոնավարեր, որոշեց անդամագրվել ՀՀԿ–ին:
 
Սա մեկ բան է նշանակում` Կարեն Կարապետյանը եկել է, որ մնա, և մնա երկար ժամանակով` որպես վարչապետ:
 
Past.am-ը այս առիթով զրուցեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հետ:
 
«Դա վարչապետի իրավունքն է: Եթե նա ներկայացնում է քաղաքական մեծամասնությունը, ներկայացնում է տվյալ մեծամասնության ծրագրերն ու նպատակները, ապա խոշոր հաշվով Կարեն Կարապետյանի քայլը սենսացիոն մեծ բացահայտում չեմ համարի: Պարզապես գաղափարներ կրողը նաև իրավական տեսքով դառնում է տվյալ կուսակցության անդամ ու ներկայացուցիչ: Կարող եմ նշել, որ հասարակության ու ժողովրդի կողմից Կարեն Կարապետյանն ավելի շատ ընկալվում էր որպես անկուսակցական վարչապետ»,– ասաց պատգամավորը՝ հավելելով, որ բարեփոխումների շրջանակներում վարչապետը պետք է ավելի շատ որպես անկուսակցական հանդես գար. «Այս հարցի շուրջ կընդգծեմ մեկ կարևոր հանգամանք, ժողովուրդն ավելի շատ սպասում է ոչ թե կուսակցական պատկանելության փոփոխության, այլ վարչապետի կողմից իրականացվող շոշափելի բարեփոխումների՝ սոցիալական, տնտեսական ոլորտներում»,– նկատեց Վահե Էնֆիաջյանը:
 
Հարցի շուրջ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ զրույցի ժամանակ հայտնեց, որ իշխող կուսակցությունը բազմիցս է հայտարարել, որ գործող վարչապետի ՀՀԿ անդամագրվելու հարցը չպետք է բացառել. «Կարեն Կարապետյանը վաղուց է աշխատում մեր թիմի հետ: Նրա անդամակցությունը ՀՀԿ–ին ես համարում եմ բնական ու օրինաչափ: Այստեղ որևէ արտառոց բան չեմ տեսնում: Պետք չէ նրա անդամակցության հարցը կապել երկար կամ կարճ ժամանակով պաշտոնավարելու հետ: Մենք մեր պատմության մեջ տեսել ենք, որ եղել են վարչապետեր, երբ դեռ նոր պաշտոնավարման ժամանակից սկսած ասել են, թե նա կարճ ժամանակով է պաշտոնավարելու, բայց եղել է հակառակը: Ունեցել ենք նաև անակնկալ դեպքեր, երբ չէին պատկերացնում, որ կարող է փոփոխություն լինել, սակայն եղել է:
 
Վարչապետն իր դերակատարումն ունի այն ծրագրերում, որոնք առաջ է քաշել նախագահ Սարգսյանը, նա նաև դերակատարություն ունի այն փոփոխություններում, որոնց մասին խոսվել է: Կարեն Կարապետյանը կուսակցության նախագահի գաղափարները կիսելով է անդամակցում»:
 
New Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with Mastercard