Լիբանանի զինվորականները Սիրիայի հետ սահմանում բռնել են ԻՊ-ի պարագլուխներից մեկին
INTERNATIONAL NEWSԼիբանանի զինվորականները հատուկ գործողության ընթացքում բռնել են «Իսլամական պետություն» արմատական խմբավորման պարագլուխներից մեկին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով անվտանգության ուժերի աղբյուրների:
Գործողությունն անցկացվել Է նոյեմբերի 25-ի առավոտյան Սիրիայի հետ սահմանին գտնվող Արսալ քաղաքից ոչ հեռու: Նաեւ ռազմարշավի ընթացքում բռնել են եւս 11 զինյալների:
Գործակալության տվյալներով՝ գործողության ընթացքում ԻՊ-ի պարագլուխ Ահմադ Յուսեֆ Ամոուն վիրավորվել Է:
Աղբյուրները տեղեկացրել են, որ զինվորականներին նաեւ հաջողվել Է առգրավել մեծ քանակությամբ զենք ու մահապարտի գոտիներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



