Մենք պետք է կանգնեցնենք «Բորուսիային». Թոմաս Մյուլեր
SPORTՄենք պետք է կանգնեցնենք դորտմունդցիներին. այս մասին ասել է Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը, ով կարծում է, որ Դորտմունդի «Բորուսիան» այս մրցաշրջանում Բունդեսլիգայի չեմպիոնության համար իրենց մրցակից կարող է լինել:
Նշենք, որ նոր մրցաշրջանի 4 տուրի արդյունքում երկու թիմերն էլ գրանցել են հարյուր տոկոսանոց արդյունք և իրենց ակտիվում ունեն 12-ական միավոր:
«Բորուսիան» ցանկանում է կրկին առաջ սլանալ: Դա լավ է ազգային առաջնության համար, սակայն «Բավարիայի» նկատմամբ ճնշումը մի փոքր ավելանում է: Նրանք շատ են ցանկանում հաղթել և ակնհայտ է, որ հենց դրան էլ տրամադրված են: Ներկայիս «Բորուսիան» կարող է Բունդեսլիգայի չեմպիոնությանը հավակնել, այդ պատճառով էլ մենք պետք է կանգնեցնենք նրանց»,- Մյուլերի խոսքը մեջբերում է Bild-ը:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



