Ոգեկոչման միջոցառում և դրամական աջակցության հանձնում ԵԿՄ-ում
SOCIETYՆոյեմբերի 28-ին, ժամը 11:00-ին Երկրապահ կամավորների միությունում տեղի կունենա 2016 թվականին զոհված զինծառայողների ոգեկոչման և նրանց ընտանիքներին աջակցման միջոցառում:
Հարգանքի տուրք կմատուցվի և ծաղկեպսակներ կխոնարվեն ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի հուշարձանին:
Ռոմիկ, Վահե և Վիգեն Բադալյանների կողմից, ովքեր հանդիսանում են «Կովկաս» ռեստորանային համալիրի, «Ֆասթ կրեդիտ», «Վիվառո» ընկերությունների հիմնադիրներ, դրամական օգնություններ կտրամադրվեն խաղաղ պայմաններում զոհված զինվորականների ընտանիքներին:
Բադալյան ընտանիքի բարեգործական այս նախաձեռնությունն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ: Այս տարի ևս յուրաքանչյուր զոհված ընտանիքի կնվիրաբերվի մեկական միլիոն դրամ: Դրամական օգնություն կտրամադրվի թվով 129 ընտանիքի:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



