Թրամփը հեռախոսային բանակցություններ է անցկացրել հինգ երկրների առաջնորդների հետ
INTERNATIONAL NEWSԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսային բանակցություններ է վարել հինգ երկրների առաջնորդների, այդ թվում՝ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի և Հունգարիայի կառավարության ղեկավար Վիկտոր Օրբանի հետ: Այդ մասին հաղորդում է Թրամփի շտաբը:
«Վերջին օրերին ընտրված նախագահը խոսել է ևս մի քանի առաջնորդների հետ, ովքեր շնորհավորել են նրան հաղթանակի կապակցությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Շտաբի տեղեկություններով, խոսքը գնում է Հունաստանի, Հունգարիայի և Շվեդիայի վարչապետներ Ալեքսիս Ցիպրասի, Վիկտոր Օրբանի և Ստեֆան Լյովենի, ինչպես նաև Պանամայի ու Սլովենիայի նախագահներ Խուան Կարլոս Վարելա Ռոդրիգեսի և Բորուտ Պահորի մասին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



