Բելառուսը պլանավորում է ադրբեջանական նավթի վերամշակում սկսել
INTERNATIONAL NEWSԲելառուսը շահագրգռված է իր ձեռնարկություններում ադրբեջանական նավթի վերամշակմամբ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Դեռեւս ԽՍՀՄ տարիներից մեր հանրապետությունը զարգացած նավթաքիմիական համալիր է տնօրինում: Այդ ձեռնարկությունները տեխնոլոգիական բարձր մակարդակով, նավթի խորը վերամշակմամբ եւ նավթամթերքի որակով են բնութագրվում: Արտաքին շուկայում իրացվում է բելառուսական նավթաքիմիայի 70 տոկոսից ավելին: Ուստի մեր գործարաններում ադրբեջանական նավթի վերամշակումը մեզ համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում»,- ասել է Լուկաշենկոն:
Նա նաեւ ընդգծել է, որ համանման աշխատանքի կազմակերպումը թույլ կտա զգալիորեն ընդլայնել քիմիական ճյուղում երկրների փոխգործակցությունը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



